Դատավոր Արմեն Դանիելյանը չբավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը: Նրանք հունվարի 31-ին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել:
«Խորհրդակցական սենյակում քննության առնելով պաշտպանության կողմից ներկայացված միջնորդությունը՝ որոշում ընդունվեց այն մերժել: Այս որոշումը ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման»,- հայտարարեց դատավորը:
Դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին՝ «Մարտի 1-ի» ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։
Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանն այն դատավորն է, որը բավարարել էր վերաքննիչ բողոքները և վերացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը, որոշել որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Դատավորը թույլ չէր տվել Ռ․ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել առարկություններ վերաքննիչ բողոքների դեմ, զրկել էր նրանց այդ հնարավորություններից, համարել էր դատական ստուգումն ավարտված և հեռացել խորհրդակցական սենյակ` դատական ակտը կայացնելու։ Պաշտպանները նախորդ նիստում ներկայացրել էին մի շարք կետեր, որոնք, նրանց խոսքով, հաստատում էին դատավոր Դանիելյանի ինքնաբացարկի անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ հայտնեցին դատավոր Արմեն Դանիելյանին
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դիմել է դատարան՝ ընդդեմ Ռուստամ Բադասյանի
- Դատախազությունը դեմ է «Մարտի 1»-ի գործով բոլոր նյութերը Քոչարյանի փաստաբաններին տրամադրելուն
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՄԻԵԴ կներկայացնի 12-րդ գանգատը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել
- Փաստաբանական թիմ. Ռոբերտ Քոչարյանին վերաբերող կարևոր որոշման հրապարակումից առաջ իշխանությունը կրկին դիմում է ճնշումների
- Սաթի Սպիվակովան, Ստաս Նամինը, Կարեն Շահնազարովը՝ Ռոբերտ Քոչարյանին աջակցող հայտարարությամբ են հանդես եկել
- Հայկոն, Լուիզա Ղամբարյանը, Արթուր Գրիգորյանը, Կարեն Գևորգյանը և մշակույթի այլ գործիչներ առաջարկում են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը
- Դատավոր Լուսինե Աբգարյանը չբավարարեց Քոչարյանի փաստաբանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը
- Աղվան Վարդանյանը կհամակարգի Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի աշխատանքը