
«Թերահավատ եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը կհետևի Վենետիկի հանձնաժողովի հորդորին»
«Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարը հաստատեց, որ երկրի քաղաքական իշխանությունների վերջին հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում սահմանադրական դատարանի դատավորների վաղակետ կենսաթոշակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի որդեգրած մոտեցումներին։
Սա նաև ուղղակի ազդակ է «Իմ քայլը» խմբակցությանը ձեռնպահ մնալու շրջանառության մեջ դրված հակասահմանադրական նախագծին հետագա ընթացք տալուց։
Այնուամենայնիվ թերահավատ եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը կհետևի այս հորդորին, ուստի շուտով Վենետիկից և Ստրասբուրգից ականատես կլինենք ավելի կոշտ հայտարարությունների»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ամրան Մակինյանն՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահի զսպվածության և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցության կոչին Հայաստանում ։