Չինաստանում կորոնավիրուսների զոհերի թիվը հասել է 361-ի
Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է՝ հասնելով 17 205-ի, մահվան դեպքերի թիվը հասել է 361-ի: Այս մասին ասվում է ՉԺՀ Առողջապահության պետական կոմիտեի կողմից հրապարակված հայտարարության մեջ: Այս մասին գրում է Տասս-ը։
«Փետրվարի 2-ին, ժամը 00: 00-ի դրությամբ (Երևանի ժամանակով 20:00-ին) Չինաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 17205-ի, 2296 մարդու վիճակը գնահատվում է ծանր, 475 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցից, մահացությունների թիվը հասել է 361-ի: Ընդհանուր առմամբ արձանագրվել է հիվանդության 21,558 ենթադրյալ դեպք», - ասվում է զեկույցում:
Ինչպես երևում է գերատեսչության հայտարարությունից, միայն Չինաստանում կիրակի օրը հայտնաբերվել է հիվանդության 2829 նոր դեպք և գրանցվել 57 մահ:
Նշվում է, որ 189 583 մարդ սերտ կապ է ունեցել վարակվածների հետ, որոնցից 152 700-ը գտնվում է բժշկական հսկողության տակ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան