Քաղաքական 13:00 03/02/2020 Հայաստան

«Սահմանադրական բարեփոխումների» նախագիծը հակասահմանադրական է. Մելոյան

«Նախագծերն ակնհայտ հակասահմանադրական են»,- լրագրողների հետ զրույցում նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով «ՍԴ մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին։

Վերջինիս խոսքով, օրինագծի մշակումը ՍԴ շուրջ զարգացող քաղաքական գործընթացների հերթական փուլն է, որ նախաձեռնվել է իշխող ուժի կողմից։

«Նախագծերի նպատակն է իշխող ուժի կողմից ՍԴ-ի շուրջ արհեստական ճգնաժամի խնդիրը լուծելը։ Ճգնաժամն արհեստական է, քանի որ որևէ սահմանադրական մարմնում ճգնաժամի առկայությունը վկայակոչում է տվյալ մարմնի կողմից իր սահմանադրական լիազորությունները և գործառույթները իրականացնելու անհնարինությունը։ Իսկ այս պարագայում մենք 2 տարի շարունակ ակնհայտորեն տեսնում ենք՝ նախ ինչպես է ՍԴ-ն արդյունավետ իրացնում իր լիազորությունները՝ նաև արդյունավետ փոխհամագործակցելով և՛ օրենդիր, և՛ գործադիր իշխանությունների, և թե նախագահի ինստիտուտի հետ։ Այսինքն, բոլոր ՍԴ դիմող սուբյեկտները հնարավորություն են ունեցել իրենց դիմումների հետ կապված ստանալու պատշաճ, վերջնական որոշում։ Սա վկայակոչում է, որ տվյալ մարմնում ճգնաժամային իրավիճակ առկա չէ»,- նշեց Մելոյանը։

Ըստ Մելոյանի, Սահմանադրության 168 և 169 հոդվածները ենթադրում են, որ ՍԴ-ը իրավական ակտով որոշում է սահմանադրական փոփոխությունների նածխագծի, հանրաքվեի իրականացման սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Այսինքն՝ եթե ՀՀ-ում տեղի է ունենալու սահմանադրական փոփոխություն, կամ հանրաքվե, անպայման անհրաժեշտ է լինելու ՍԴ-ի դրական դիրքորոշումը։

«Այնուհետև 169 հոդվածով նշվում է ՍԴ դիմելու սուբյեկտների շրջանակը։ Տվյալ հոդվածի տրամաբանությունը 2 մասի է բաժանվում՝ սուբյեկտներ, որոնք կարող են դիմել ՍԴ, և սուբյեկտներ, որոնք պարտավոր են դիմելու ՍԴ։ ԱԺ-ը կոնկրետ սահմանադրական փոփոխությունների դեպքում պարտավոր է դիմել ՍԴ։ Ակնհայտ հասանում ենք, որ Սահմանադրությունի բխում է, որ ՍԴ դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, սահմանադրական պարտադիր պահանջ է։ Դա բխում է աշխարհում տեղի ունեցող իրավակիրառ պրակտիկայից։ Դա ՍԴ-ի նախնական վերահսկողության կարևոր գործառույթի իրականացումն է»,- նշեց Մելոյանը։

ՍԴ-ը մինչև սահմանադրական փոփոխությունները, պետք է նախնական վերահսկողություն իրականացնի՝ արդյոք այդ փոփոխությունները հետագայում Սահմանադրությանը չեն հակասելու։ Եթե իշխանությունը փորձի այլընտրանքային մոտեցում կիրառել, այսինքն՝ չդիմել ՍԴ, ապա երկրում ճգնաժամային վիճակ կառաջանա, որովհետև կարող է ընդունվել հակասահմանադրական միջազգային ակտ, որը կստեղծի ներքին ճգնաժամային իրավիճակ. «Մեր երկիրը պարտավորություն ունի նախապատվությունը տալ Սահմանադրությանը, սակայն այդ դեպքում էլ խախտելու է միջազգային պարտավորվածությունները»։

ԱԺ իմքայլական պատգամավորը մայիսի 30-ին ներկայացրել է «ՍԴ մասին սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ» անելու մասին նախագիծը, որն ըստ Մելոյանի, նախատեսում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել առանց ՍԴ դիմելու. «ԱԺ-ը քվեարկության է դնելու սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հարցը, և եթե  անհրաժեշտ ձայներ ստացան, իրենք չեն դիմում ՍԴ։

Այսինքն՝ ակնհայտորեն փորձ է արվում շրջանցել ՍԴ դիմելու պարտականությունը, ինչը ուղղակիորեն հակասում է մեր Սահմանադրության պահանջներին։ Բացի այն, որ ՍԴ-ին են շրջանցում, նաև փորձ է արվում շրջանցել նախագահի ինստիտուտին։ Եթե ներկայում որոշում ընդունելուց հետո պահանջ կա դիմելու Հանրապետության նախագահին, ով 21-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է որոշումը, այժմ այդ պահանջը նախագծերով հանվում է, և ԱԺ նախագահը որոշումն ընդունելուց հետո ստորագրում և հրապարակում է այն»։

Մելոյանի խոսքով, օրենքի նախագիծը իրավական պետության համար բավականին վտանգավոր քայլ է, քանի որ իրավական և ժողովրդավար պետության հիմնարար սկզբունքները ոտնահարվում են։ «Զսպման և հակակշռման մեծանիզմներ գոյություն ունեն, որ մի մարմինը ինքնուրույն չկարողանա մենաշնորհային որոշումներ կայացնել։

Այսինքն՝ ԱԺ մի խմբակցությունը, ունենալով որակյալ մեծամասնություն, ընդդիմադիր ուժերի հետ կոնսենսուսի չգնալով, կարող է այնպիսի նախագիծ ներկայացնել, որով շրջանցում է 2 սահմանադրական մարմիններին՝ Հանրապետության նախագահին և ՍԴ-ին։ Եվ միանշանակ ոտնահարվում են իրավունքի գերակայությունը, օրինականության սկզբունքը, և ընդհանրապես, ժողովրդահեն պետության բոլոր հիմնարար սկզբունքներն ու իրավակարգավորումները»,- նշեց Մելոյանը։

Մելոյանն ասաց, որ եթե օրենքի նախագիծն ընդունվեց, ապա ԱԺ ընդդիմադիր ուժերը 1/5-րոդով կարող են դիմել ՍԴ, այդ օրենքի սահմանադրականության հարցով։ Նախագահը ևս օրենքը ստորագրելուց առաջ կարող է դիմել ՍԴ՝ այս իրավիճակը կանխելու. «Իրավիճակն այնքան ակնհայտ աբսուրդային է, որ անգամ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները կարող են դա նկատել»։

Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման և ընդունման կարգում առաջարկվում է  կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգի 84-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով.

2) Կանոնակարգի 84-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որը ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}