«Արիակե» մարզահամալիրը նախատեսված է 15 հազար երկրպագուի համար
«Տոկիո - 2020» կազմկոմիտեն ներկայացրել է «Արիակե» անվանումով վոլեյբոլի ծածկած մարզահամալիրը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Այն շահագործման է հանձնվել 2019 -ի դեկտեմբերին և նախատեսված է 15 հազար երկրպագուի համար։ Հունվարին հաջողությամբ անցկացվել են առաջին փորձամրցումները։ Ենթադրվում է,որ վոլեյբոլը խաղերում կլինի ամենադիտարժան մարզաձևերից մեկը։
Տղամարդկանց և կանանց մրցաշարերում կխաղան 12 -ական թիմեր։
Մարզաձևը օլիմպիական ծրագրում առաջին անգամ ընդգրկվել է 1964թ․ Տոկիոյի ամառային խաղերում։ Այն ժամանակ տանտերերի վոլեյբոլի տղամարդկանց հավաքականը նվաճել է բրոնզե, իսկ կանանցը ՝ ոսկե մեդալ։
Նախորդ ՝ 2016թ․ խաղերի չեմպիոններն են Բրազիլիայի տղամարդկանց և Չինաստանի կանանց վոլեյբոլի ընտրանիները։
Խաղերի ավարտից հետո քաղաքի իշխանությունները վոլեյբոլի համալիրը կդարձնեն զվարճանքի, սպորտի և մշակույթի կենտրոն։
Տոկիոյի խաղերում կգործի մարզական 43 կառույց / 8 -ը մշտական , 25 -ը ՝ գործող և 10 -ը ՝ ժամանակավոր /։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են