«Իրատես». Ռուսաստանը այս պահին վերջնական «ստավկա» չի դրել հայաստանյան խաղացողներից որևէ մեկի վրա, բայց նկատի է առնվում Արթուր Վանեցյանը
«Իրատես» թերթը գրում է. «Ռուսական շրջանակներին ահավոր դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի` կապանյան ասուլիսում, Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցից առաջ, հնչեցրած հերթական «քայքայիչ» միտքը` Ռուսաստանի գիտությամբ է տեղի ունեցել ապրիլյան պատերազմը: Ասում են` Ռուսաստանը, որն այս պահին վերջնական «ստավկա» չի դրել հայաստանյան խաղացողներից որևէ մեկի վրա, սպասում է Պուտինի սկսած վերադասավորություներն ավարտվեն Ռուսաստանում, որից հետո ձեռնամուխ կլինեն «բարեկամ» երկրներում իրենց դիրքերի ամրապնդմանը, ֆավորտների ակտիվացմանը, անհնազանդների սանձմանը, նոր խաղացողների առաջքաշմանը:
Հայաստանի մասով առաջին հերթին նկատի է առնվում Արթուր Վանեցյանը, որը վաղն արդեն կբեմի որպես քաղաքական գործիչ: Ի դեպ. Նիկոլի հետ սելֆի արած նորանշանակ վարչապետ Միշուստինը, բավական լավ հարաբերություններ ունի ռուսաստանյան հայերի հետ, և Ռուսաստանում, փաստացի, արծիվների ու բազեների կողքին` հայերի համար ռեզոնանսի նոր բևեռ է ձևավորվում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: