«Բիլայնը» վաճառվում է ֆինանսական խնդիրների պատճառով. «Փաստ»
Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում էր տեղեկատվությունը, որ կապի և հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող «Յուքոմ» ընկերությունը հնարավոր է ամբողջությամբ գնի հայաստանյան «Բիլայն» ընկերության բաժնետոմսերը։
Այս տեղեկությունը արդեն իսկ պաշտոնապես հաստատել են թե՛ «Յուքոմ» ընկերությունը, թե՛ «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը, որին պատկանում է «Բիլայն» ապրանքանիշը: Ի դեպ, տարիներ շարունակ ոլորտի փորձագետները նշում էին, որ ֆինանսական խնդիրների արդյունքում հայաստանյան այս շուկայում հնարավոր են խոշորացումներ:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ վերոնշյալ հավանական գործարքի գլխավոր պատճառը «Բիլայնի» ֆինանսական խնդիրներն են:
«Վերջին մի քանի տարիներին այս ընկերությունը բավականին բարդ կացության առջև է կանգնել: Ի դեպ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ակնարկեց նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ մասնավորաբար նշելով, որ 2018 թվականը «ՎԵՈՆ Արմենիան» («Բիլայն») փակել է 9,5 մլրդ դրամի վնասով: Ըստ այդմ, հնարավոր է, որ բաժնետոմսերի վաճառքը «Բիլայնի» համար լավագույն լուծումն է սնանկացումից խուսափելու համար»,-գրել է թերթը:
Հարակից հրապարակումներ`
- Ավինյանը՝ «Յուքոմի» «Բիլայնի» հնարավոր գործարքի մասին
- «Փաստ». «Բիլայնը» կգնի ոչ թե «Ռոստելեկոմ»-ը, այլ MTC–ը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին