Հայտնի օրենսդրական նախաձեռնությունները գնահատում եմ որպես ազգային անվտանգության, ներքին կայունության լրջագույն սպառնալիք. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբության իր էջում գրել է.
«ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ ներկայացված հայտնի օրենսդրական նախաձեռնությունները գնահատում եմ որպես ազգային անվտանգության, ներքին կայունության և պետական կարգի լրջագույն սպառնալիք:
ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաստաթուղթը պետք է բավարարի 3 առանցքային նշանակություն ունեցող չափանիշներին.
1. Համապատասխանի գործող Սահմանադրությանը;
2. Համապատասխանի Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին;
3. Վայելի քաղաքական և հասարակական լայն շերտերի հավանությունն ու համաձայնությունը:
Առաջին 2 չափանիշներին բավարարելու մասին վերջնական իրավական գնահատական ներկայացնելու բացառիկ իրավասությունը պատկանում է ՀՀ Սահմանադրական դատարանին, իսկ երրորդ չափանիշը բավարարվում է նախագծի մշակման ընթացքում կազմակերպվող հանրային քննարկումների և քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում:
Ցանկացած փորձ շրջանցել նշված չափանիշները կարող է որակվել որպես իշխանության ուզուրպացիա` համապատասխան քրեա-իրավական որակումով և անխուսափելի քրեական պատասխանատվությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները