Իրավունք 15:04 04/02/2020 Հայաստան

Նախորդ նիստից բացակայած փաստաբանները դժգոհություն հայտնեցին նախագահող դատավորի անգործության ու ոչ պրոֆեսիոնալ լինելու վերաբերյալ

«Հարգելի դատարան, նախորդ երկու նիստերին ներկա չեմ գտնվել իմ անվտանգությունն ապահովելու  անհրաժեշտությունից ելնելով»,-դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։

Մինչ այդ նա դատարանին հարցում կատարեց, տեղեկացավ, որ քննարկվում է նիստին չներկայացած փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը։

Օրբելյանը պնդեց, դատական նիստի ընթացքում հնչել է սպառնալիք, ավելին, նիստի ավարտից հետո միջանցքում այդ սպառնալիքը վերարտադրվել է լրագրողների հետ հարցազրույցում։

«Այդ սպառնալիքին ավելացել է մեկ այլ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ավելացրել են պնդումներ, որ «եթե մենք չէ, աստված միգուցե կպատժի», ինչը անեծք է, ես չեմ ուզում խորանալ դրա իրավական հետևանքների, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ դրա վերաբերմունքից»,-ասաց նա՝ ավելացնելով, որ որոշ անձանց համար նրբանկատ երևալու համար փաստաբանները չպետք է մտածեն, ցենզուրայի ենթարկեն իրենց խոսքը։

Օրբելյանն ընդգծեց, այս կամ այն մարդուն դուր գալու համար ինքը չպետք է  գրաքննի իր խոսքը, իր գործն իրավական ու փաստական հանգամանքները ներկայացնելն է։

Նա ասաց՝ դատարանից ակնկալում էր երկու բան՝ լսել ձայնագրությունը, ինչպես նաև պարզել, թե ինչ են ի նկատի ունեցել այդ արտահայտությունն անելիս։ Դրանք նույն նիսում մերժվել են, բայց հետագայում և ձայնագրությունն է լսվել, և տուժողի իրավահաջորդից պարզաբանում են պահանջել։ Իսկ դա նշանակում է, որ դրանց անհրաժեշտությունն ամեն դեպքում կար։

«Դրանից հետո նպատակահարմար գտա ներկա գտնվել նիստին։ Համաձայն չեմ դատարանի եզրահանգումների հետ, որ դա սպառնալիք չէ։ Ակնկալվում է, որ դատարանը պետք է նախագահի  գործընթացը, ապահովի բոլոր մասնակիցների պաշտպանությունը, այդ թվում պարոն Քոչարյանի արդար դատաքննության ու պաշտպան ունենալու իրավունքը, որը ներառում է պաշտպանների անկաշկանդ աշխատելու իրավունքով, ինչը սահմանված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով»,-ասաց Օրբելյանը։

Նա առաջարկեց, երբ փաստաբանների մոտ առաջանում է սպառնալիքի զգացողություն, ապա պետք է հենց նույն նիստում ներկայացվեն պարզաբանումները, որպեսզի դատակլան նիստերը 2-3 շաբաթ հետաձգելու անհրաժեշտություն չառաջանա։

Փաստաբան Ռուբեն Սահակյանն էլ հայտարարեց՝ դատարան չի ներկայացել նույն պատճառներով, որ ներկայացրեցին գործընկերները՝ Ալումյանն ու Օրբելյանը։

«Բացի այդ ունեմ մեկ այլ հիմնավորում, թե ինչու չեմ ներկայացել։ Մենք մի շարք միջնորդություններ ենք ներկայացրել ու խնդրել ենք, անկախ դրանք բավարարելուց կամ չբավարարելուց, դատարանի որոշումները պատճառաբանել։ Դա օրենքի պահանջ է»,-ասաց Սահակյանը՝ նշելով, որ դատարանը չի պատճառաբանել որոշումները։

Նա ընդգծեց, որ ՄԻԵԴ-ն էլ Հայաստանի դատարաններին խնդրում է պատճառաբանել, մինչդեռ դատարանը չի անում։ Սահակյանն ասաց՝ նիստին չներկայանալը նաև բողոքի գործողություն է դրա դեմ։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ նկատեց, տեղյակ չի եղել դատական նիստի մասին՝  դատավարական պատշաճ ընթացակարգը չպահպանվելու հետևանքով։

Արամ Վարդևանյանն էլ նկատեց, դատարանը պարտավոր է ապահովել արդա դատաքննության իրավունքը։

«Ինչպե՞ս եք պատկերացնում, որ մենք կարողանանք լիարժեք որակյալ իրավաբանական օգնություն ցուցաբերել, երբ դատական նիստի ժամանակ տեղի է ունենում այն, ինչ տեղիէ  ունենում։ Մենք մշատպես տեսնում ենք, որ մեջտեղի հատվածում նստած անձինք թույլ են տալիս նման արտահայտություններ։ Ցավալին այն է, որ դա տեղի է ունենում նաև Փաստաբանների պալատի անդամ հանդիսացող փաստաբանի կողմից»,-իր դժոգոհությունը ներկայացրեց Վարդևանյանը՝ դատավորի ուշադրությունը հրավիրելով նաև նիստի ավարտից հետո տեղի ունեցող հայտարարություններին։

Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ նկատեց, սույն դատավարության ժամանակ պաշտպանության կողմի նկատմամաբ տուժող կողմից եղել են վիրավորական, ընդհուպ մինչև սպառնալիք պարունակող արտահայտություններ, իսկ դատարանը չի ձեռնարկել միջոցներ, որոնք ուղղված կլինեն նման դրսևորումների կանխմանը։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն էլ հստակեցրեց, իրենց դժգոհությունը, ոչ թե այդ արտահայտությունն արած Հարությունյանի դեմ է, այլ դատավորի անգործության ու ոչ պրոֆեսիոնալ լինելու։

Հիշեցնենք, որ հունվարի 21-ի նիստին Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի փաստաբանները չէին ներկայացել դատական նիստին, ինչի պատճառով նիստը հետաձգվեց։

«Պաշտպանները գտնում են, որ հունվարի 9-ի դատական նիստում պաշտպանների հասցեին տուժողի իրավահաջորդի կողմից հնչեցվել է սպառնալիք, պաշտպանական կողմի կարծիքով դտարանը պատշաճ չի արձագանքել միջադեպին, այդ պատճառով պաշտպանության կողմը գտնում է, որ զրկված են իրենց իրավունքներն ու պարտականությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից։ Այս պատճառաբանությամբ փաստաբանները հայտնել են, որ չեն ներկայանա դատական նիստին»,- դատարանին հասցեագրված դիմումն ընթերցեց դատավորը։

Ավելի վաղ նույն պատճառաբանությամբ նիստին չէր ներկայացել նաև Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Հունվարի 9-ի նիստում տուժողներից մեկի ներկայացուցիչը հայտարարել էր. «Ուրեմն թող հարգեն մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ իրենք էլ կհայտնվեն մեր օրին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}