Տնտեսություն 12:17 04/02/2020 Հայաստան

154 մլրդ դրամ պակասորդի փոխարեն՝ 65 մլրդ դրամ. Ջանջուղազյան

5 ամսվա ճշտված տվյալներով մենք ունենք  87% միայն ներքին ռեսուրսների հաշվին իրականացվող ծրագրերի կատարողական, և 27%՝ արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի։
Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Ֆինանսների նախարարը նշեց, որ ցանկություն կա բյուջեի վարքագիծն ավելի կանխատեսելի դարձնելու։

«Դա նշանակում է, որ ծախսային մասում մենք պետք է կարողանանք մեր կանխատեսումների որակը փոխել։ Մենք ուզում ենք բյուջետային կարգապահության այլ որակ տեսնել. այլ ոչ թե ներկայացնենք, օրինակ, եկամուտների գերակատարումն այսինչ չափով, և ծախսերի թերակատարում։ Մենք կանխատեսել էինք պակասորդ 154 մլրդ դրամ, բայց փաստացի, մոտավորապես 65 մլրդ դրամ է ենթադրվում, որ կունենանք։ Ինչը նշանակում է, որ էդ չափով անկանխատեսելիության աստիճան ենք մենք ձևավորել մեր վարքագծով՝ մեր մյուս գործընկերների համար։ Այսինքն՝ տնտեսության մեջ ցանկացած սուբյեկտի համար իրեն հետաքրքրող մասով մեր կանխատեսելիության աստիճանի համարժեք դառնալը կհանգեցնի՝ իր վարքագծի համարժեք դառնալուն»,- նշեց Ջանջուղազյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ասաց, որ խոշոր տնտեսվարողների մասին 2020 թվականի հունվարի մեկից պատգամավորներն ավելի շատ ինֆորմացիա պետք է ստանային, սակայն դեռևս նման ինֆորմացիա չկա. «Ինչո՞ւ չկա այդ ինֆորմացիան»։

Խոսքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի ներկայացրած և խորհրդարանի կողմից ընդունված Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծի մասին է, ըստ որի՝ առաջարկվում է հարկային գաղտնիք չհամարվող տեղեկությունների շրջանակը ընդլայնել հինգ ուղղություններով` հարկ վճարողի եկամուտների և ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն, վճարած հարկերի և տուրքերի վերաբերյալ տեղեկատվություն և ակտիվներ, հայտարարագրված աշխատողների թվաքանակ, ընկերության հարկային ռեժիմ և միջազգային պայմանագրերի հիման վրա այլ պետությունների հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց Թունյանի հարցին, թե՝ հարկային գաղտնիք պարունակող տեղեկատվության պահպանումը ինքնանպատակ չէ։

«Հարկային գաղտնիքը սովորաբար առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունն է, որի անմիջականորեն պահպանման համար «Հարկայի ծառայության մասին» օրենքով հարկային ծառայողն ունի պատասխանատվություն՝ պահպանելու այդ հարկային գաղտնիքը»,- նշեց Անանյանը։

Վերջինիս խոսքով, հարցադրումը ոչ թե պետք է ՊԵԿ-ին անել, այլ հանրությանը. «Սա հանրային քննարկման թեմա է։ Մենք պետք է բոլորին հարցնենք, դուք կո՞ղմ եք, որ հարկային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը հասանելի լինի ոչ հարկային ծառայող հանդիսացող անձանց։ Սա շատ կարևոր է, որովհետև հարկային գաղտնիքի պահպանման հետ կապված մենք ներքին անվտանգության համակարգեր ունենք, որ հսկողություն են իրականացնում՝ կոնկրետ որ հարկ վճարողի հետ կապված որ հարկային ծառայողը ինչպիսի տեղեկատվություն փնտրեց, ինչպես մուտք գործեց և այլն»։

Անանյանը նշեց, որ շատ դեպքերում հարկ վճարողները կասկած են հայտնում, որ իրենց բիզնեսին առնչվող տեղեկատվություն է փոխանցվել մրցակից կազմակերպություններին։

«Այդպիսի դեպք եղել է, ծառայողական քննություն է իրականացվում , թե ում կողմից է ստուգվե այդ տեղեկատվությունը։ Արդյո՞ք այդ տեղեկատվության հոսքը եղել է մեր հարկային ծառայողներից։ Մենք պետք է հանրության հետ պայմանավորվենք, և ներքին պայմանավորվածության արդյունքում գանք որոշում ընդունենք։ Եթե հանրությունը կընդունի, որ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը նաև պետք է հասանելի լինի հարկային ծառայող չհանդիսացող  այլ պաշտոնյաների, մենք դա կորող ենք քննարկել։ Էստեղ ընդդիմացողը մենք չենք»,- նշեց Անանյանը։

Բաբկեն Թունյանը արձագանքեց, որ դեմ է ինֆորմացիան վաճառելու պրակտիկային։ Բայց այստեղ խնդիրն արդեն ընդունված օրենքի մասին է, և օրինակ, աշխատողների թվին վերաբերող տվյալները պետք է հրապարակվեն. «Օրինակ, ես շահագրգիռ կողմ եմ, պատգամավոր կամ լրագրող, և ինձ հետաքրքիր է, թե x ընկերությունը ինչ ֆինանսական ցուցանիշներ ունի։ Եթե ես չգիտեմ, թե էդ ընկերությունը 2 մլրդ դրամից ավելի շրջանառություն ա ունեցել, թե ոչ, ո՞նց իմանամ, իրավունք ունեմ էդ ինֆորմացիան ստանալու»։

Անանյանը նշեց, որ ընդունվել է օրենք, ըստ որի՝ հարկային գաղտնիք պարունակող տեղեկատվության մեջ որոշակի ճշգրտումներ են արվել, և այն ինֆորմացին, որն օրենքով պետք է տրամադրվի, ՊԵԿ-ը կտրամադրի. «Ինչ վերաբերում է ֆինանսական տեղեկատվության հասանելիությանը. Ֆինանսների հաշվետության հրապարակման պահանջը դրված է տնտեսվարողի առաջ։ Հիմա դուք ասում եք, որ մենք էդ տեղեկատվությունը ձեզ տրամադրենք, դուք դա կարող եք պահանջել տնտեսվարողից։ 2 մլրդ եկամուտ ունեցող կազմակերպության առաջ կա պարտավորություն, որ պետք է իր ֆինանսական հաշվետվությունները հրապարակի»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:32
Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:  Այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:22
«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր Խաչատրյան
«Ի՞սկ նիկոլը։ Ինքը բոլոր զիջումները ներկայացնում է որպես Հայաստանի խոշորագույն նվաճումներ․․․»
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ
Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
Աղբյուր` Panorama.am
12:04
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի
Հայաստանի ԵՄ դիտորդական առաքելությունը, ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ...
Աղբյուր` Panorama.am
11:54
ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
«Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
11:47
Այցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը
«Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»
Աղբյուր` Panorama.am
11:04
Australian Open. Խաչանովը պարտվել է երրորդ շրջանում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում պարտվել է ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Խաղը...
Աղբյուր` Panorama.am
10:54
Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՄ անդամակցության նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի մեկնարկելիք...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Դոնալդ Թրամփի երդմնակալությանը Փաշինյանը հրավիրված չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և...
Աղբյուր` Panorama.am
08:55
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}