Այսօրվանից պետք է ներկայացնել կանխիկ դրամական միջոցների և գործիքների ծագումը հաստատող փաստաթղթեր
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փետրվարի 4-ից ուժի մեջ է մտել դրամական միջոցների ներմուծման և արտահանման վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 06.08.19թ. թիվ 130 որոշումը:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են, որոշման առաջին մասով սահմանվել է, որ ԵԱՏՄ մաքսային տարածք կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների միաժամանակյա ներմուծման կամ ԵԱՏՄ մաքսային տարածքից միաժամանակյա արտահանման դեպքերում, եթե ընդհանուր գումարը գերազանցում է հայտարարագրման օրվա դրությամբ գործող դրույքաչափով հաշվարկված 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը, ապա ուղևորային մաքսային հայտարարագրից բացի պետք է ներկայացնել նաև դրամական միջոցների և գործիքների ծագումը հաստատող փաստաթղթեր: