Մասնագետները «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց են այցելել քաղաքացիների դժգոհությունները հասկանալու համար
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանն ու Արտյոմ Սմբատյանն այցելել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց` տեղում հասկանալու նոր կորոնավիրուսի թեստերի շուրջ քաղաքացիների կողմից բարձրացված դժգոհությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վերջիններս շրջայց են կատարել հիվանդանոցում և խոսել պացիենտների հետ: Շատերի դժգոհության պատճառն այն է, որ ցանկանում են նոր կորոնավիրուսի թեստերով հետազոտվել, սակայն այն նախատեսված է բացառապես վարակին բնորոշ, որոշակի ախտանշաններով պայմանավորված պացիենտների հետազոտության համար: Մասնագետները պարզաբանել են, որ նոր կորոնավիրուսի նկատմամբ թեստավորում կարող է իրականացվել միայն բժշկական ցուցումներով:
Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի թեստերն արդեն Հայաստանում են: Հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտից իրականացվել են նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Բարեբախտաբար, թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական:
Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով ոչ մասնագիտական ուղորդումներից և մեկնաբանություններից: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին հետևել պաշտոնական լրահոսին և հիմք ընդունել մասնագիտական մոտեցումները:
Կորոնավիրուսներն առաջացնում են սովորական հարբուխից մինչև ծանր հիվանդություններ, օրինակ՝ Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ և Ծանր սուր շնչառական համախտանիշ։ Այժմ հայտնաբերված վիրուսը կորոնավիրուսի նոր ենթատեսակ է:
Ինչպես պաշտպանվել.
• Խուսափել հարբուխով կամ գրիպանման երևույթներով անձանց հետ շփումից,
• հաճախակի լվանալ ձեռքերն օճառով և ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
• հազալիս և փռշտալիս փակել բերանը և քիթը անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցել աղբամանը,
• գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի,
• չզբաղվել ինքնաբուժմամբ,
• միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
• եթե գտնվում եք Չինաստանում, ապա մի այցելեք կենդանական շուկաներ,
• եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա է տենդ, հազ, դժվարացած շնչառություն, ապա դիմեք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին,
Աշխատանշաններ.
• տենդ,
• հազ,
• դժվարացած շնչառություն,
• թուլություն:
Վարակի փոխանցում.
• օդակաթիլային՝ հազալիս և փռշտալիս,
• կոնտակտային։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
- Չինաստանում սկսվել են կորոնավիրուսի դեմ ռուսական դեղամիջոցի փորձարկումները
- Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 425-ի
- Կորոնավիրուս. Պացիենտների լաբորատոր հետազոտությունները եղել են բացասական
- Հոնկոնգում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
- Նորքի ինֆեկցիոնում Չինաստանից վերադարձածներին կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ չեն անցկացրել
- Կորոնավիրուսով վարակված կինը ծննդաբերել է առողջ երեխա
- Կորոնավիրուսով վարակված օտարերկրացիները կարտաքսվեն Ռուսաստանից. ՌԴ վարչապետ
- Կորոնավիրուսի մասին հաղորդումների թիվը ամեն օր աճում է 30%-ով
- Չինաստանում կորոնավիրուսների զոհերի թիվը հասել է 361-ի
- Ֆեյսբուքը հեռացնելու է կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվությունները
- Կորոնավիրուս. Իտալիան վեց ամսով արտակարգ դրություն է հայտարարել
- ՄՕԿ-ը միջոցներ կձեռնարկի կորոնավիրուսը կանխելու համար
- Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեպք
- Չինաստանից սմարթֆոների առաքումը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով
- ԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ է հայտարարել
- ՀՀ-ում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի
- Կորոնավիրուսի կասկածանքով Թբիլիսի է տեղափոխվում 9 չինացի
- Կորոնավիրուսը հասավ Տիբեթ
- Կորոնավիրուս.Գենի տվյալները թույլ են տվել ռուս մասնագետներին արագ ստեղծել փորձարկման թեսթ
- Ավստրալիայի գիտնականները ստեղծել են լաբորատոր կորոնավիրուսը` պատվաստանյութի ստեղծման ջանքերն արագացնելու համար
- ԱՄԷ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
- Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է
- Թուրքիայում կորոնավիրուսով վարակված 12 մարդ կա
- Փորձագետը գնահատում է կորոնավիրուսային վարակի ռիսկը AliExpress-ի ծանրոցների միջոցով
- Նոր կորոնավիրուսը վերածվում է համաճարակի
- Բիլ Գեյթսը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսների տարածման դեմ պայքարելու համար
- Չինաստանում՝ կորոնավիրուսի տարածման կետերում 140 ռուս կա
- ԱՆ խորհուրդները՝ կորոնավիրուսով չհիվանդանալու և դեպքերի ներկրումը ՀՀ կանխելու համար
- Չինաստանում միանգամից 2 հիվանդանոց կկառուցվի՝ կորոնավիրուսով վարակվածների համար
- Պակիստանում մեկուսացվել է կորոնավիրուսով կասկածվող առաջին մարդը
- Բժիշկը նշում է՝ ինչ անել կորոնավիրուսի ախտանիշները հայտնաբերելու դեպքում
- Հնդկաստանում 11 մարդ մեկուսացվել է՝ կորոնավիրուսի ախտանիշով
- ԱՀԿ. Դեռ վաղ է կորոնավիրուսի բռնկումը գլոբալ արտակարգ իրավիճակ կոչելու համար
- Կորոնավիրուս անվանումը կրող վարակը շարունակում է տարածվել
- Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները
- Կորոնավիրուս. Դիտարկվում են տրանզիտ ուղիները, որոնցով հնարավոր է Չինաստանից ուղևորահոսք դեպի Հայաստան