Նորքի ինֆեկցիոնում Չինաստանից վերադարձածներին կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ չեն անցկացրել
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում Չինաստանից վերադարձած քաղաքացիներին չեն անցկացրել
կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ, քանի որ, ինչպես հիվանդանոցում պարզվել է՝ թեստերը նրանց համար են, ովքեր ունեն մի քանի նախանշաններ միասին և ծանր վիճակում են: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Գայանե Ապրունցը:
«Օդանավակայաններում բոլոր զննումներն անցնելով` երեք օր առաջ Չինաստանի Տիանժին քաղաքից վերադարձանք Հայաստան:
Չնայած Զվարթնոցում էլ մեզ հորդորեցին հանգիստ գնալ տուն և զուտ երկու շաբաթ զգույշ լինել այլ անձանց հետ շփումներից՝ մեկ օր անց որոշեցինք անցնել բուժզննում: Այսօր ամբողջ օրը անցկացրեցինք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Առավոտյան մեզ հեռախոսով ասացին, որ հիվանդանոցը դեռ չունի կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերից, իսկ հիվանդանոցում պարզվեց, որ թեստերը նրանց համար են, ովքեր ունեն մի քանի նախանշաններ միասին և ծանր վիճակում են:
Այսինքն մայրս, ով երեկ ջերմում էր, այսօր ՝ հազում, պետք է սպասի, որ մի քանի նախանշաններ միասին ունենա, վիճակը վատթարանա: Ես կարծում եմ, թեստերը թանգարանային նմուշ չեն և գերնպատակ պետք է լինի ախտորոշել վիրուսը հնարավորինս արագ:
Հիվանդանոցի բժիշկները շատ բարեհամբույր էին, բայց իրենք էլ չգիտեին, թե ինչպես համակարգել և անցկացնել բուժզննումը: Այնտեղ հավաքվել էինք 6 հոգով, մեկը ջերմում էր: Բժիշկները կարծում էին, որ եթե մենք եկել ենք Չինաստանից, ապա իրար համար վտանգ չենք ներկայացնում, և 6-իս էլ տարան նույն սենյակ:
Մոտ երկու ժամ սպասելուց հետո միասին անցանք ռենտգեն հետազոտություն, վերցրեցին անալիզներ: Խնդիրն այն է, որ եթե մեզանից որևէ մեկը լինի վարակակիր, ապա մյուս 5-ը ևս ռիսկային գոտում են (այսօրվա բուժզննումից հետո Ճ):
Ոչ մի պատասխան այսօր չստացանք, վաղը առավոտյան պետք է հանձնենք արյան անալիզ:
Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում վիրուսակիրներ չկան, որովհետև չեն ստուգվում:
Ռենտգենը և արյան անալիզը չեն կարող ախտորոշել Կորոնավիրուսը»,- գրել է Գ.Ապրունցը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան ժամանող քաղաքացիների համար սահմանային հսկիչ կետերում լրացվում են հասցեական թերթիկներ և սահմանվում է հսկողություն
- Կորոնավիրուսով վարակված կինը ծննդաբերել է առողջ երեխա
- Կորոնավիրուսով վարակված օտարերկրացիները կարտաքսվեն Ռուսաստանից. ՌԴ վարչապետ
- Կորոնավիրուսի մասին հաղորդումների թիվը ամեն օր աճում է 30%-ով
- Չինաստանից տարհանված ՀՀ քաղաքացին և մյուսները Ղազախստանում կմնան կարանտինում
- Չինաստանում կորոնավիրուսների զոհերի թիվը հասել է 361-ի
- ԱՀԿ. Չինաստանից ծանրոցները վտանգավոր չեն
- Կորոնավիրուս. Իտալիան վեց ամսով արտակարգ դրություն է հայտարարել
- Չինաստանաբնակ հայը պատրաստվում է ընտանիքով վերադառնալ հայրենիք
- ՄՕԿ-ը միջոցներ կձեռնարկի կորոնավիրուսը կանխելու համար
- Չինաստանից սմարթֆոների առաքումը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով
- ԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ է հայտարարել
- ՀՀ-ում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի