«Վարպետն ու Մարգարիտան» վեպի նոր էկրանավորումը դադարեցված է
«Վարպետն ու Մարգարիտան» ֆիլմի ռուսական տարբերակի արտադրությունը դադարեցված է: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրել է Mash-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին: Նշվում է, որ դա տեղի է ունեցել հոլիվուդյան ռեժիսոր Բազ Լուրմանի հետ մրցակցության պատճառով: Նկարահանումների մասին հայտարարվել էր 2018 թվականին, բյուջեն նախատեսված էր 800 միլիոն ռուբլի: Ռեժիսորը պետք է լիներ Նիկոլայ Լեբեդևը:
Ռուսական տարբերակի նկարահանումները, ինսայդերի պնդմամբ, սառեցվել է Լուրմանի ՝ Միխայիլ Բուլգակովի վեպի հիման վրա ֆիլմ նկարահանելու որոշումից հետո:
Ներկա պահին «Վարպետն ու Մարգարտիան» վեպի վերջին էկրանավորումը Վլադիմիր Բուրտկոյի նկարահանած սերիալն է 2005 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա