Կորոնավիրուս. Պացիենտների լաբորատոր հետազոտությունները եղել են բացասական
Նոր կորոնավիրուսի թեստերն արդեն Հայաստանում են: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, այս պահին հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտներից իրականացվել են նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Արդյունքում թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական:
«Ելնելով նշվածից առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով ոչ մասնագիտական ուղորդումներից և մեկնաբանություններից»,- նշված է հաղորդագրությունում:
Նշենք, որ Չինաստանից վերադարձած մի ընտանիքի անդամներից մեկը իր ֆեյսբուքյան էջում պատմել է, թե ինչպես են Հայաստանում իրենց ստուգում կորոնավիրուսի վարակի բացահայտման համար։ Նա նշել էր, որ թեստ իրենք չեն անցել։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 425-ի
- Արտասահմանյան 46 ընկերություններ դադարեցրել են թռիչքները Չինաստան
- Հոնկոնգում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
- Նորքի ինֆեկցիոնում Չինաստանից վերադարձածներին կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ չեն անցկացրել
- Կորոնավիրուսով վարակված կինը ծննդաբերել է առողջ երեխա
- Կորոնավիրուսով վարակված օտարերկրացիները կարտաքսվեն Ռուսաստանից. ՌԴ վարչապետ
- Չինաստանաբնակ հայը պատրաստվում է ընտանիքով վերադառնալ հայրենիք
- Փետրվար 1-ից Ռուսաստանը փակում է օդային հաղորդակցությունը Չինաստանի հետ
- Չինաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է
- Չինաստանից սմարթֆոների առաքումը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով
- Տավուշի մարզում ժայռաբեկորն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան