Beeline. 2018 թ. դրամական զուտ հոսքերը դրական են
Beeline-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունըմ ի պատասխան ստացած հարցումների, որոնք կապված են ընկերության 2018 թ. ֆինանսական հաշվետվությունների հետ, տեղեկացնում է.
«Ըստ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (IFRS)՝ ընկերությունները պարտավոր են պարբերաբար անցկացնել երկարատև հեռանկարում իրենց ապագա դրամական հոսքերի գնահատում և ստացած տվյալներն արտացոլել ֆինանսական հաշվետվություններում։
Որպես միջազգային խմբի մի մաս, ընկերությունը հետևողական է մոտեցել այդ պահանջին և, հաշվի առնելով հեռահաղորդակցության ոլորտի համաշխարհային միտումները ու մեր շուկայի իրողությունները, շատ խիստ է գնահատել իր ակտիվների արժեքի ապագա հնարավոր անկումը։
Հետևաբար 2018 թ. մենք վերանայեցինք մեր գնահատականները և ավելի պահպանողական մոտեցում ցուցաբերեցինք: Համապատասխանաբար, դա արտացոլվեց ֆինանսական հաշվետվություններում, որպես լրացուցիչ կանխատեսումային ծախս, որը փաստացի տեղի չի ունեցել։
Ինչ վերաբերում է փաստացի տարեկան գործառնական ցուցանիշներին, ապա 2018 թ. դրամական զուտ հոսքերը դրական են, իսկ շահույթը՝ նախքան տոկոսը, հարկերը, մաշվածությունը և ամորտիզացիան (EBITDA) կազմել է 8.6 մլրդ AMD:
Հավելենք նաև, որ 2019 թ. Հայաստանում Beeline-ն ընդգրկվել է խոշոր հարկատուների տասնյակում»։
Հարակից հրապարակումներ`
- «Բիլայնը» վաճառվում է ֆինանսական խնդիրների պատճառով. «Փաստ»
- Ավինյանը՝ «Յուքոմի» «Բիլայնի» հնարավոր գործարքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան