Հոնկոնգում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
Նոր տիպի կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել Հոնկոնգում: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով աղբյուրների:
Ըստ թերթի, մահացածը 39-ամյա տղամարդ է, որը բուժում էր անցնում Արքայադուստր Մարգարիտի հիվանդանոցում։ Տղամարդը մահացել է փետրվարի 4-ի առավոտյան՝ սրտի հանկարծակի անբավարարությունից:
Նշվում է, որ հանգուցյալը հունվարի 21-ին արագընթաց գնացքով ուղևորվել էր Ուհան և երկու օր անց վերադարձել Հոնկոնգ: Ախտանիշները սկսել էին հայտնվել հունվարի 31-ին, նա անմիջապես դիմել էր բժշկական օգնության: Կորոնավիրուսն ախտորովել է նաև նրա մոր մոտ, որը Ուհանում չէր եղել:
Վերջին տեղեկությունների համաձայն, Հոնկոնգում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 15 դեպք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան