«Հրապարակ». «Իմ քայլում» վաղուց տարաձայնություններ կան, իսկ վերջերս անհամաձայնություն հայտնողների շարքերն աճել են
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շաբաթ-կիրակին անցկացրել են Դիլիջանում՝ քննարկել են Վահագն Հովակիմյանի հեղինակած վիճահարույց փոփոխությունները՝ ԱԺ կանոնակարգի, ՍԴ-ի և հանրաքվեի մասին օրենքների հետ կապված։ Հիշեցնենք, որ փորձ է արվում առանց ՍԴ-ի կարծիքի Սահմանադրությունում փոփոխությունների ճանապարհ բացել և ցանկալի ՍԴ ձևավորել՝ առանց Հրայր Թովմասյանի և մյուսների։
Հանդիպմանը բոլորը չեն մասնակցել, ինչն էլ հիմնավորել է կասկածները, որ չի հաջողվելու 87 քվե ստանալ, ինչն անհրաժեշտ է փոփոխություններն անցկացնելու համար։ «Իմ քայլում» վաղուց տարաձայնություններ կան, իսկ վերջերս անհամաձայնություն հայտնողների շարքերն աճել են։ Դիլիջանյան հանդիպմանը օրենքի «հեղինակ» Վահագն Հովակիմյանը դասախոսություն է կարդացել թիմակիցների համար՝ բացատրելով իր աբսուրդային առաջարկը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: