Ռուբեն Հայրապետյան. Մենք ազգովի մեղք ենք, պետք է փրկվենք էս չարիքից
Երեք ժամ մեկ րոպե ոստիկանությունում մնալուց հետո Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բաց են թողվել:
«Դեկտեմբերին մեր տունը խուզարկելուց ես լրագրողներին ասացի, որ մեր տանից հանել են տանկ, ԲՏՌ և չեմ հիշում էլ ինչ: Մի քանի օր առաջ, երբ հեռուստացույցով նայում էի ոստիկանապետի ելույթը, տեսա՝ ինչպես դանդաղ է խոսում ու դանդաղ մտածում: Իսկ եթե դանդաղ խոսում ու դանդաղ մտածում է, դանդաղ էլ հասկացել է: Իմ կարծիքով, ինքը իմ գրպաններում ու մեքենայում փնտրում է տանկ, ԲՏՌ: Բնականաբար, հասկանում եք՝ ում հանձնարարությամբ է, հերթական կապիկությունն է»,- ոստիկանությունից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Նա նշեց, որ փորձում են իրեն վախեցնել, բայց մի բան չեն հասկանում՝ իր տեսակին նման ձևով չեն կարող վախեցնել, առհասարակ իրենց տեսակն է ուրիշ:
«Ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ես եմ մի գեղեցիկ օր պառկացնելու ու ոտքերս մաքրելու իրենց վրա, այդպես լինելու է»,- նշեց Ռ.Հայրապետյանը:
Նաև ասաց, որ, բնականաբար, զենք-զինամթերք չեն հայտնաբերել իր մոտ. «Իմ մոտ կա երեք օրինական զենք, թույլտվությունները գրպանս դրած է: Երեք օրինական զենք ունեցող մարդը երբեք անօրինական զենք ու զինամթերք չի պահում: Իրենք էլ դա լավ իմանալով… հերթական շոուն է: Երևի հիշում եք երեկվա Քարվաճառի Արշակի լայֆը, ինձ թվում է՝ ժողովրդին ուզում են դրանով շեղել»:
Ռ. Հայրապետյանի խոսքով, իրեն չեն հարցաքննել, ոչ մի հարց չեն տվել, երկրից չբացակայելու մասին ստորագրություն չեն վերցրել:
«Ընթերակա էին ինձ բերել խուզարկելու, հարբած շան հոտ էր վրայից գալիս: Ամեն րոպե կարող են ասել՝ անհայտ անձը զանգահարել է, ասել է Հայրապետյանի մեքենայի մեջ կա զենք ու զինամթերք: Ամեն օր կարող են այդպես անել: Թող անեն: Այսօր էլ է, իհարկե, այդպես եղել:
Պատրաստ եմ՝ ամեն օր թող կանչեն: Ուզում են մեքենաս խուզարկեն, ասեմ էլ՝ թույլ չեմ տա մինչև սանկցիա չլինի: Հիմա մեքենաս չեն տալիս, որի իրավունքը չունեն: Իմ սեփականությունը, կոպիտ ասած, բռնագրավել են:
Այս ամենը ընդամենը շոու է, որ տանեն ցույց տան: Բառեր էլ չեմ գտնում այդ մարդուն ասել, թե գիշերը քնում՝ ինչ է մտածում: Մենք ազգովի մեղք ենք, պետք է փրկվենք էս չարիքից»,- ասաց նա:
Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապված ի՞նչ չարաշահումների մասին են խոսում հարցին ի պատասխան նա ասաց. «Շուտով կբացահայտվի, թե ինչքան է ինձ պարտք Ֆուտբոլի ֆեդերացիան»:
Հիշեցնենք, այսօր մոտավորապես 15:00-ի սահմաններում բերան էին ենթարկել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին ապօրինի զենք-զինամթերք կրելու կամ պահելու կասկածանքով:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան. Հայրապետյանի բնակարանից, «Զեյթունի կահույքի ֆաբրիկայից» արգելված կամ քրգործի համար նշանակություն ունեցող որևէ իր չի հայտնաբերվել
- Ռուբեն Հայրապետյանի պաշտպանին թույլ չեն տալիս տեսակցել նրան
- Փաստաբան. Առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին
- Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենն ու ՀՖՖ տեխ. հսկիչը ձերբակալվել են
- Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին. Հանգիստ նստեք ձեր տեղը
- Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն
- Ռուբեն Հայրապետյան. «Գնացեք էդ... մատնաչափիկներից հարցրեք»
- Ռուբեն Հայրապետյանի տանը խուզարկություն են իրականացնում