Ռուբեն Հայրապետյանի պաշտպանին թույլ չեն տալիս տեսակցել նրան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը չի կարողանում մտնել Քրեական ոստիկանություն՝ իրավաբանական օգնություն ցույց տալու Հայրապետյանին:
«Այս պահին «պաշտոնական» պատճառաբանությունը հետևյալն է՝ պետը տեղում չէ, որ անցագիր իջեցնի»,- ոստիկանության դիմաց հավաքված լրագրողներին ասաց Մակինյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտնել էր՝ քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին:
Փաստաբանն ասաց, որ բերման ենթարկելու ընթացքում իրեն այդ մասին հայտնել է հենց Ռուբեն Հայրապետյանը, սակայն հայտնի չէ, թե ինչ պատճառով, քանի որ նրան էլ չէին ասել, թե ինչու են բերման ենթարկում:
«Քննչական կոմիտեն, եթե չեմ սխալվում, ինձ լրագրողներից հուշեցին, պաշտոնապես հաստատվել է՝ Հայրապետյանի բերման ենթարկելու գործողությունը որևէ առնչություն չունի Ֆուտբոլի ֆեդերացիայի քրեական գործի հետ: Ավելին՝ պարոն Հայրապետյանը երեկ այդ գործով հարցաքննվել է որպես վկա, ցուցմունք տվել այդ առերևույթ դեպքի հետ կաված»,- ասաց Ա.Մակինյանը:
Հարցին՝ չե՞ք ենթադրում, թե ինչ կասկածանքով են բերման ենթարկել, նա պատասխանեց. «Հաշվի առնելով վերջին իրողությունները՝ ենթադրություններ ունեմ ու ժպիտով եմ ասում, թմրանյութ կամ զենք պահելու կասկածանքով: Տրաֆարետային կասկածանքներ են, երբ որ մարդուն բերման ենթարկելու այլ պատճառաբանություն չի լինում, դա միշտ կա ու կա»:
Նա կրկին փորձեց ներս մտնել, սակայն չթողնեցին:
«Օրենքով սահմանված իմ գործառույթները ես չեմ կարողանում իրականացնել, չեմ կարողանում իրացնել պարոն Հայրապետյանի պաշտպանության իրավունքը: Այս պահի դրությամբ թույլ չի տրվում պաշտպանին տեսակցել իր վստահորդիՆ: Այս իրավիճակը, իմ գնահտամամբ, պայմանավորված է Ռուբեն Հայրապետյանի անձով:
Մեր հանրությունը թող տեսնի, թե ինչպես է այսօր իրականացվում ոստիկանական գործողությունները, ինչքանով են պաշտպանված մարդու իրավունքները: Երբ անընդհատ արձանագրում ենք, որ Հայաստանը վազելով գնում է տոտալիտար ռեժիմի, սա ամենացցուն օրինակներից մեկն է»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին
- Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենն ու ՀՖՖ տեխ. հսկիչը ձերբակալվել են
- Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն
- Ռուբեն Հայրապետյան. «Գնացեք էդ... մատնաչափիկներից հարցրեք»
- Ռուբեն Հայրապետյանի տանը խուզարկություն են իրականացնում
- Ռուբեն Հայրապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան