Քաղաքական 15:43 04/02/2020 Հայաստան

Մենք ասում էինք՝ պետք չի ՍԴ հարցով այդպես անել, թե՞ անպայման Բուքիքյոն պետք է ասի. Մարուքյան

«Ես չհասկացա՝ մեզ գովել են, թե հայհոյել են»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքյոն հայտարարությանը, որում նա անհանգստություն է հայտնել Հայաստանում ՍԴ շուրջ առկա լարված իրավիճակի վերաբերյալ:

Զոհրաբյանի խոսքով, Բուքիքյոյի հայտարարությունը սեպագիր արձանագրություն չէ, որ այդքան դժվար է մեկնվում և մեկնաբանվում։

«Ես շատ պարզ և հստակ հասկացել եմ հայտարարությունը։ Նախ պետք է ասեմ, որ պետք չէ այս հայտարարությունները որակել ինչ-որ մեկի պարտություն, ինչ-որ մեկի հաղթանակ, ինչ-որ մեկին փռեցին ասֆալտին էս հայտարարությունով։ Սրանք աշխատանքային փաստաթղթեր են, պետք չէ սրանց աշխատանքային խորհուրդների, առաջարկությունների նոմինալ արժեքը դարձնել քաղաքական գործոն։ Կարծում եմ՝ մենք էստեղ այլ խնդիրներ պետք է քննարկեինք։ Բայց ես հասկացել եմ այնպես, ինչպես հասկացել է Էդմոն Մարուքյան։ Եվ քանի որ բոլոր նման հայտարարությունները ուղղված են լինում իշխանություններին, ես վստահ եմ, որ այն ուղղված է իշխանություններին»,- նշեց Զոհրաբյանը։

Պատգամավորի խոսքով, այնուամենայիվ, հայտարարությունը չպետք է ողբերգություն դարձնել, այն աշխատանքային փաստաթուղթ է. «Եթե այս հայտարարությունները չլինեին, կարծում եմ՝ մենք ինչ-որ ջունգլիում չենք ապրում, որ չհասկանայինք՝ ՍԴ հարցը դարձրել են երկրի թիվ մեկ հարցը՝ բարձրացնելով մեկ անձի նոմինալ արժեքը։ Եվ երկրի կարևոր խնդիրները թողած, մենք բոլորս զբաղված ենք, իմ կարծիքով, արհեստականորեն օրակարգ բերված մեկ անձի խնդրով։ Եթե շարունակվի այս գործելաոճը, Հայաստանի հարցով զեկույցում գնահատականները շատ խիստ են լինելու»։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմեն Մարուքյանն էլ նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունները ուղղակի կոչեր են, և եթե կոչին իշխանությունը չի արձագանքում, դա հետո դառնում է զեկույց։

«Այսինքն՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցների մեջ են սրանք ներառվելու։ Հիմա էլ պետք է Հայաստանի պատվիրակությունները գնան տարբեր հարթակներում պայքարեն, որ մեր զեկույցներում նման բաներ չի գրվել։ Ավելին, երբ մեր զեկույցներում նման բաներ են գրվում, դա շահարկվում և օգտագործվում է Ադրբեջանի կողմից։ Մենք 1000 անգամ ասել ենք, որ պետք է շատ զգույշ լինել»,- նշեց Մարուքյանը։

Պատգամավորը հավելեց, որ մինչև այս  հայտարարությունները, իրենք անընդհատ իշխանությանն ասել են՝ չանել նման բաներ. «Էդ ո՞վ ա ուշադրություն դարձրել։ Թե՞ անպայման Բուքիքյոն պետք է ասի, որ ասեն Բուքիքյոն ա ասել։ Մինչև էդ էլ մենք ասինք՝ մի արեք, էստեղ զգույշ եղեք, էստեղ չի կարելի, էստեղ սահմանն անցնում եք, բայց, պարզ է, լսող չկա։ Էս արտահերթ նիստը որ հրավիրվել է, սրա շարունակությունն է։ Հիմա արտահերթ նիստի ժամանակ բերված նախագծերը նույնպես միջազգային փորձաքննություն չեն անցել, էս էլ հետո է խնդիր առաջացնելու։ Էս պրոբլեմը իշխանությունը տանում է խորացման։ Ինքը չի ուզում այլ լուծում տալ կամ ետ քաշվել»։

Մարուքյանը նշեց, որ բացի Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունից, ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը ևս ուղղված է իշխանությանը։ Պատգամավորը նշեց, որ այս հայտարարությունը ևս սխալ է մեկնաբանվել իշխանության կողմից։

«Երբ իշխանություններն ասում են՝ ողջունում ենք այս հայտարարությունը, դրանով ուզում են ծածկել մտահոգությունների ամբողջ հատվածը։ Դա թրոլինգ է։ Իշխանությունը բարձր մակարդակով թրոլինգի է ենթարկում ԵԽԽՎ համազեկուցողներին, և Վենետիկի հանձնաժողովի նախագահին։ Այսինքն՝  էդ մարդկանց ուղղակի ձեռ են առնում։ Եթե համեմատեք, թե նախկինում էս հայտարարությունները ոնց են մեկնաբանվել, պարզ կլինի։ Իսկ ներկայիս լեգիտիմ իշխանությունը ցույց է տալիս՝ թքած ունի էս հայտարարությունների վրա»,- նշեց Մարուքյանը։

Նրա խոսքով, նախկին իշխանությունները վախենում էին նման հայտարարություններից, փորձում էին շտկումներ անել, իսկ այս իշխանությունները թրոլինգ են անում. «Էս մարդիկ էլ են մեղավոր, քանի որ եթե հայտարարությունները հնարավորություն են տալիս այն տարբեր ձևերով մեկնաբանելու, ուրեմն ճիշտ է անում իշխանությունը, բայց դա իրենց պրոբլեմն ա։ Ես՝ որպես քաղաքական մարդ, ընկալում եմ հետևյալ կերպ, որ իշխանություններին ասում են այդ գործողությունների փունջը չանել։ Իսկ իշխանություններն այս կոչը վերագրում են Հրայրին, որ իրեն ասոում են՝ դու ըտեղ շատ ես բզբզում»։

Իր խոսքի վերջում Մարուքյանը նշեց, որ իշխանությունն ունի մեծ շնորհք՝ անիմաստ ցածր ռեյտինգ ունեցող մեկին հերոս դարձնելու։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}