Պաշտպան. Հայրապետյանի բնակարանից, «Զեյթունի կահույքի ֆաբրիկայից» արգելված կամ քրգործի համար նշանակություն ունեցող որևէ իր չի հայտնաբերվել
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի քրեական գործի հետ կապված ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով, փաստաբանի մասնակցությամբ: Լրագրողների հետ զրույցում Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ իրավունքներն ամբողջ ծավալով իրացվել են, տրվել են հարցեր, հնչել են պատասխանները: Նա տեղեկացրեց, որ այդ գործով նախաքննությունն ընթացքի մեջ է, նշանակված է փորձաքննություն, որը պետք է պարզի՝ իրականում կան այդ չարաշահումները, թե ոչ, որից հետո վարույթ իրականացնող մարմինը և իրենք իրենց տեսակետները կներկայացնեն:
Ա.Մակինյանն ասաց, որ Ռ.Հայրապետյանի առանձնատան, «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» խուզարկության ժամանակ արգելված կամ քրեական գործի համար նշանակություն ունեցող որևէ իր չի հայտնաբերվել:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի պատվերով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲ ընկերության կողմից մարզադաշտերի կառուցման ընթացքում թույլ տրված չարաշահումներ դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների ընթացքում տվյալներ են ձեռք բերվել: 2012-2018թթ. ընթացքում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի հետ համագործակցության ընթացքում կնքված կապալի պայմանագրերի շրջանակներում Սիսիան, Սևան, Վանաձոր, Արմավիր, Վաղարշապատ, Գյումրի և Ներքին Կարմիր Աղբյուր համայնքների վարչական տարածքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներն իրականացրած կապալառու «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենի և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի կողմից այդ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացրած աշխատակցի կողմից՝ պատվիրատու «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ից միասնական դիտավորությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենին և ՀՖՖ տեխ. հսկիչին կասկածելու ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարման մեջ որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու վերաբերյալ, որոնց կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցներին:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Հայրապետյանի պաշտպանին թույլ չեն տալիս տեսակցել նրան
- Փաստաբան. Առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին
- «Փաստինֆո». Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործը փլուզվում է
- «Հրապարակ». Ռուբեն Հայրապետյանի դեմ իշխանությունն ամեն կերպ փորձում է գործ սարքել
- Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենն ու ՀՖՖ տեխ. հսկիչը ձերբակալվել են
- Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին. Հանգիստ նստեք ձեր տեղը
- Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն
- Ռուբեն Հայրապետյան. «Գնացեք էդ... մատնաչափիկներից հարցրեք»
- Ռուբեն Հայրապետյանի տանը խուզարկություն են իրականացնում
- Ռուբեն Հայրապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան