Խաչատրյան. Որոշ մարդիկ, իրենց քողարկելու համար, զոհվածի ընտանիքների համար գումար չունեին, իսկ «Մարտի 1-ի» համար՝ ունեին
«Որոշ մարդկանց համար ես դարձել եմ քավության նոխազ, իբր՝ Իտալիայում դաչաներ ունեմ, որոշ մարդկանց համար բիզնես ունեմ, բայց գնում եմ վարչապետից փող ուզելու»,- ասուլիսի ժամանակ ասաց «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
Նա նշեց, որ ինքը գումարի կարիք չունի, վարչապետից խնդրել է, որ այն չափորոշիչները, ինչ որ կիրառել են «Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ զոհվածների հարազատներին 30 միլիոն դրամ տրամադրելու ժամանակ, նույն չափորոշիչները կիրառել նաև հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած տղաների ծնողների դեպքում, որոնց մեծ մարդն արդեն տարիքն առած մարդիկ են:
Մ. Խաչատրյանը նշեց, որ մինչև «Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ զոհվածների հարազատներին գումար տալու մասին կառավարության որոշումն ինքը դիմել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որպեսզի զոհված զինծառայողների ընտանիքների պարգևավճարը 30 հազար դրամից բարձրացնեն, սակայն պատասխանել են, որ բյուջեի սղության պատճառով չեն կարող:
«Անցավ 1-2 ամիս, Վանաձորում վարչապետը հայտարարեց, որ ֆինանսի տեսակետից որևէ խնդիր չունենք, ունենք 25 տոկոս աճ: Նորից դիմեցի վարչապետին: Դրանից հետո եղավ «Մարտի 1»-ի զոհվածների հարազատներին գումար տրամադրելու մասին որոշումը: Կարող էին 300 միլիոն էլ տային, բայց որոշ մարդիկ իրենց քողարկելու համար զոհվածի ընտանիքների համար գումար չունեին, իսկ «Մարտի 1-ի» դեպքերի համար գումար ունեին»,- ասաց Մ.Խաչատրյանը:
Նա խորհուրդ տվեց «հեռու քաշել ձեռքները սևազգեստ մայրերից. «Եթե իրենք այսօր իրենց 30 միլիոնը վերցնելով մտել են դատարան և իրենց նպատակն է երկրորդ նախագահին դատապարտելը, ապա ես խորհուրդ կտամ հետ քաշեն ձեռքները սևազգեստ մայրերից, մենք փողի չենք գնացել, ուզում ենք պատշաճ վերաբերմունք, ուզում ենք կառավարության կողմից արժանանանք հարգանքի, որոնց տղաներն իրենց կյանքը դրել են զոհասեղանին»:
«Ձեզ համար պարզ չէ՞՝ մեր պարոն վարչապետը սկուտեղի վրա ինչու 30 միլիոնը տրամադրեց «Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ զոհվածների հարազատներին: Ինչո՞ւ ազատամարտիկ, զոհվածի ընտանիք անուն իրենց համար այդքան նսեմ է ու անհասանելի: Պարզ է ինձ համար, որովհետև երբ որ հրահրում էին օպերայից մինչև քաղաքապետարան, նույն հրահրողներն իրենք իրենց գործը քողարկելու համար, իրենց գործն ուրիշի վրա դնելու համար սկսեցին 30 միլիոն…:
Ձեր մեղքն ուրիշի վզին փաթաթելով հայրենիք չեք պահի: Մենք հետ ենք գնում, ուշքի եկեք մեծարգո պարոնայք: Հայրենիքը տանում ենք անդունդի եզր: Մենք ձեզանից պահանջում ենք, որ մեր կողքին սևազգետ մայրերի քանակը չավելանա»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը:
Նա հայտնեց, որ մեկ տարի է իրենց գրություններին որևէ պատասախան չեն ստանում, հեռախոսով միայն բացասական արձագանքներ են ստանում:
Հարակից հրապարակումներ`
- Մարգարիտա Խաչատրյան. Առաջնահերթությունը չպիտի տրվեր Օպերայից մինչև քաղաքապետարան խանութ թալանողներին
- Մարգարիտա Խաչատրյան. Հինգշաբթի կլինենք կառավարության առջև
- Մարգարիտա Խաչատրյան. Հարգարժան վարչապետ, եթե գումարի խնդիր չունեք, անդրադարձեք զոհված զինվորների ընտանիքներին
- Ոչ մերժում ենք ստացել, ոչ՝ դրական լուծում. Մարգարիտա Խաչատրյան
- Մարգարիտա Խաչատրյան. Հիշեցնում ենք վարչապետին, որ մինչև վերջ պայքարելու ենք
- Մարգարիտա Խաչատրյանը հացադուլ հայտարարեց
- Լարված իրավիճակ. Մարգարիտա Խաչատրյանը փակել է կառավարության շենքի մուտքը
- Կառավարությունից պահանջում ենք փոխհատուցել 5646 զոհված զինվորի ընտանիքի․ Մարգարիտա Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին