Սիրիայի մասին վավերագրական ֆիլմը BAFTA-ի մրցանակին է արժանացել
Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիայի (BAFTA) մրցանակաբաշխության «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթել է սիրիացի վավերագրող Վաադ Ալ-Կատիբի աշխատանքը: Եվրանյուզի հաղորդմամբ, ֆիլմը նվիրված է նրա աղջկան՝ Սամային, որը ծնվել է այն պահին, երբ Հալեպի մի մասը պաշարված էր:
Նա նկարահանման ժամանակ միայն տեսախցիկ է ունեցել: Դրա օգնությամբ հեղինակը կարողացել է արձանագրել իր տպավորությունները, վախերն ու այն պահերը, երբ պատրաստվել է մայրանալ:
Ֆիլմը միջազգային ճանաչում է ձեռք բերել, անցած տարի ներկայացվել է Կաննում:
Վաադի ամուսինը վիրաբույժ է, Հալեպում մարտերի ողջ ընթացքում նա աշխատել է քաղաքի ազատագրված մասի հիվանդանոցներից մեկում:
Իր մրցանակը Վաադ Ալ-Կատիբը նվիրել է Սիրիայի բոլոր մարդկանց, բուժքույրերին, բժիշկներին, կամավորներին, որոնք փորձել են օգնել հիվանդներին և վիրավորներին:
«Սամայի համար» ֆիլմն ընդգրկված է նաև «Օսկար» մրցանակաբաշխության կարճ ցուցակում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա