Դատարանը դատական սանկցիա կիրառեց փաստաբանների նկատմամբ
Փաստաբանների դժգոհությունները դատարանի որոշումներից կամ գործողություններից չի կարող արդարացնել իրենց պաշտպանյալների շահերի պաշտպանությունն չիրականացնելու պարտականությունը։ Նախորդ նիստին բացակա փաստաբանների հիմնավորումները լսելուց հետո հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը։
«Պաշտպանների վարքագիծը համաձայնեցված էր ու պատճառաբանված էր նույն հանգամանքներով։ Ակնհայտ է, որ առկա չէր դատարան չներկայանալու որևէ հարգելի պատճառ»,-ասաց Դանիբեկյանը՝ նշելով, որ խոչընդոտվել է գործի քննությունը։
Նա կիրառեց դատական սանկցիա՝ նկատողության տեսքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների նկատմամբ։
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին պաշտպանները բոյկոտել են դատական նիստը, գրավոր տեղեկացնելով դրա մասին և պատճառաբանելով, որ զրկված են իրենց իրավունքները և պարտականությունները կատարելու հնարավորությունից։ Պաշտպանները նշել են, որ 2020 թ․ հունվարի 9-ի դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդներից մեկի կողմից հնչեցվել է սպառնալիք, ինչին դատարանը պատշաճ չի արձագանքել։
Հարակից հրապարակումներ`
- Նախորդ նիստից բացակայած փաստաբանները դժգոհություն հայտնեցին նախագահող դատավորի անգործության ու ոչ պրոֆեսիոնալ լինելու վերաբերյալ
- Ալումյանը՝ դատավորին. Դուք պետք է տեղյակ լինեք, որ իրավունքներից բացի պարտականություններ ունեք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան