Իրանի Ռաշտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարը
Իրանի Ռաշտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Փետրվարի 3-ին ծանրահարթակ ելան մեր երկու պատվիրակներ: Անդրանիկ Կարապետյանը / 81 կգ / 160 կգ արդյունքով պոկում վարժությունում գրավեց առաջին տեղը: Հրումում նա իր կամքին ենթարկեց 190 կգ և երկամարտի գումարով / 345 կգ / զբաղեցրեց չորորրդ հորիզոնականը:
Հետաքրքիր է, որ ավելի բարձր` 96 կգ քաշային կարգը ներկայացրած Հակոբ Մկրտչյանը նույնպես երկամարտում «հավաքեց» 345 կգ / 160 կգ + 185 կգ / և դարձավ . . . երկրորդ մրցանակակիր:
Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հեռախոսազրույցում ասաց ,որ մեր տղաների համար այս մրցաշարում գլխավորը, ինչպես ասում են, մասնակցությունն է:Միջազգային ֆեդերացիայի մրցակարգի համաձայն, նույնիսկ աշխարհի , Եվրոպայի չեմպիոններն ու ռեկորդակիրները, մինչ օլիմպիական խաղեր, պետք է անպայման մասնակցեն վարկանիշային միջազգային վեց մրցաշարի: Ալավերդյանի խոսքով նպատակ չկա հոգնեցնել ծանրորդներին, որոնք պետք է մասնակցեն առավել կարևոր ` Մոսկվայում ապրիլի 2 –ին սկսվելիք Եվրոպայի առաջնությանը:
Այսօր Ռաշտում հանդես կգան գերծանրքաշայիններ Սիմոն Մարտիրոսյանը և Ռուբեն Ալեքսանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են