«Հրապարակ». Եթե անգամ հրաժարվեն այս օրինագծից, առաջիկայում մի նոր անհեթեթություն կհորինեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, ժամը 16։00-ին նախատեսված էր ԱԺ խորհրդի նիստ, որտեղ պետք է որոշվեր առաջիկա արտահերթ նիստի օրակարգը՝ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի աղմկահարույց նախագծով՝ ՍԴ-ին չեզոքացնելու վերաբերյալ։ Սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկել է նիստը հետաձգել՝ հրավիրել այսօր։ Պատգամավորները հետաքրքրվել են, թե որն է պատճառը, Միրզոյանը որևէ պատճառաբանություն չի ներկայացրել։
Մեզ ասացին, որ իշխանական պատգամավորները բավականին շփոթված ու այլայլված են եղել, հավանաբար հասկացել են, որ այս նախագծով ակնհայտ հակասահմանադրական ճանապարհով են գնում և «պատերազմ» են հայտարարում միջազգային կառույցներին ու նորմերին, մանավանդ՝ ԵԽԽՎ-ի ու Վենետիկի վերջին խիստ հայտարարություններից հետո։ Թեպետ, հաշվի առնելով ՍԴ-ից ու ՍԴ նախագահից ամեն գնով ազատվելու մոլուցքը, կարելի է ենթադրել, որ եթե անգամ հրաժարվեն այս օրինագծից, առաջիկայում մի նոր անհեթեթություն կհորինեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: