
«Հրապարակ». Փոխնախարարի թափուր հաստիքը լրացնելու փոխարեն մյուս փոխնախարարն էլ է հրաժարական տալիս
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Աշխատակազմում խոսում են, թե նա վերապատրաստման է մեկնում ԱՄՆ, սակայն դրանով քողարկում են իրական պատճառները, քանի որ ընդամենը ամիսուկես առաջ՝ դեկտեմբերի 27-ին, աշխատանքից ազատվեց մյուս փոխնախարարը՝ Լուսինե Առաքելյանը։
Եվ փոխանակ նրա թափուր հաստիքը լրացնելու, մյուս փոխնախարարն էլ է ազատվում աշխատանքից։ Իրականում, ըստ մեր աղբյուրի, կոնֆլիկտ է հասունացել նախարարի և փոխնախարարի միջև, որը, ըստ էության, ղեկավարում էր հանրակրթության ողջ բլոկը և սորոսական թևի ներկայացուցիչն էր։
Արևիկ Անափիոսյանն իր հրաժարականի մասին հարցին պատասխանեց․ «Երբ որ ինչ-որ մի բան տեղի ունենա, շշուկներին, կարծում եմ, իմաստ չունի հետևել։ Պաշտոնական ամեն ինչ կիմանաք»։ Իսկ ճի՞շտ է, որ ԱՄՆ եք մեկնում՝ վերապատրաստվելու։ «Ամեն ինչ, ինչ որ տեղի ունենա, հրապարակային կտեղեկացնեմ»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին