
ԱԱԾ-ն Վերմիշյանի աշխատասենյակից տարել է համակարգիչ ու որոշ փաստաթղթեր
Ազգային անվտանգության ծառայությունը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում օպերատիվ գործունեություն է իրականացրել ու ավարտել: Լրագրողներին այս մասին ասաց ԱԱԾ աշխատակիցը: Նա նշեց, որ զուտ քննության շահերից ելնելով՝ ավելի բան չի կարող ասել, իրենց մամուլի ծառայությունը հաղորդագրություն կտարածի:
ԱԱԾ աշխատակցի խոսքով, աշխատասենյակից տարել են համակարգիչ ու գործին առնչություն ունեցող որոշակի փաստաթղթեր: Նա ընդգծեց, որ Վ.Վերմիշյանին բերման չեն ենթարկել, ԱԱԾ աշխատակիցների հետ դուրս է եկել: Իսկ թե ո՞ւր է գնացել ԱԱԾ աշխատակիցների հետ հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ դժվարանում է պատասխանել, չգիտի:
Հիշեցնենք՝ որ ավելի վաղ Panorama.am-ը ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին