Անկարան կոչ է անում Մոսկվային սաստել Դամասկոսին
Թուրքիան կոչ է անում Ռուսաստանին՝ սաստել Սիրիայի կառավարական ուժերին Իդլիբի շրջանում: Հայտարարությանը նախորդել էր թուրքական ուժերի դեմ հարձակումը Իդլիբում, որի արդյունքում զոհվել են թուրք ութ զինծառայողներ և պայմանագրային աշխատողներ: Անկարան մեղադրում է Դամասկոսին այս հարձակման մեջ:
«Ես իմ գործընկեր Սերգեյ Լավրովին ասել եմ, որ ռեժիմը սադրիչ գործողությունների է դիմում Իդլիբի շուրջ մեր դիտարկման կետերի ուղղությամբ, և մենք հակահարված կտանք, եթե իրենք շարունակեն այս գործողությունները: Ռուսական կողմը որքան հնարավոր է արագ պետք է սաստի վարչակարգին»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ Մոսկվան և Անկարան ներգրավված են Սիրիայի հակամարտությունում, որտեղ ռուսական կողմը աջակցում է Բաշար Ասադի կառավարությանը, իսկ Թուրքիան՝ընդդիմադիր զինյալներին, որոնք փորձում էին տապալել Ասադին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Երկու տերությունները միասին ջանքեր են գործադրել Իդլիբում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, սակայն Սիրիայի կառավարական ուժերի գործողությունները անհանգստացնում են Թուրքիային, որը մտահոգված է փախստականների հնարավոր նոր ալիքով:
Մոսկվան իր հերթին իր մտահոգությունն է հայտնում Իդլիբի զինյալների հարձակումների վերաբերյալ:
Երկուշաբթի օրը Թուրքիան ռմբակոծել է տասնյակ թիրախներ Իդլիբի շրջանում ի պատասխան իր ուժերի դեմ հարձակումների, որոնց արդյունքում եղել են զոհեր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան