Դավիթ Բաբայանը՝ Արցախի նախագահի թեկնածու
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ, Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը հայտնում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում մասնակցելու է որպես թեկնածու։
«Այսօր կայացել են Արցախի պահպանողական կուսակցության (ԱՊԿ) արտահերթ համագումարը եւ խորհրդի նիստը:
Համագումարի եւ խորհրդի նիստի որոշումների համաձայն Արցախի պահպանողական կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական և նախագահական ընտրություններին՝ ԱՊԿ առաջնորդ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ:
Մանրամասները կներկայացնեմ այսօր ֆեյսբուքյան իմ ուղիղ եթերի ընթացքում, ժամը 21:30-ին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ազգային վերածնունդ»-ը Արցախի նախագահի թեկնածու է առաջարկել Հայկ Խանումյանին
- «Ժամանակ». Արցախի նախագահի ընտրապայքարում ևս մեկ թեկնածու է նշմարվում
- Մեզ համար անկախ պետականությունը բարձրագույն արժեք է. Դավիթ Բաբայանը հակադարձում է Սամվել Բաբայանին
- Դավիթ Բաբայանը քաղաքական նոր ուժ է ստեղծում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան