ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել 2 թուրքերի նկատմամբ՝ Կիպրոսում հորատումների համար
ԵՄ դիվանագետները համաձայնել են Թուրքիայի երկու քաղաքացիների նկատմամբ սահմանել ճանապարհորդական արգելքներ և սառեցնել նրանց ակտիվները՝ ի պատասխան Անկարայի կողմից Կիպրոսի մերձակա վիճելի ջրերում գազի որոնումների ու հորատման: Այս մասին գրում է euobserver-ը։
Չնայած Կիպրոսի կողմից ճնշումների՝պատժամիջոցները չեն ազդի թուրքական ընկերությունների վրա: Այնուամենայնիվ, այս քայլն ազդարարում է ԵՄ-ի և Թուրքիայի միջև հետագա էսկալացիան՝ Կիպրոսի ջրերում ապօրինի հորատման հետ կապված:
Կիպրոսը նշում է, որ այդ ջրերը նրա բացառիկ տնտեսական գոտու մի մասն են, իսկ Անկարան ասում է, որ պաշտպանում է բաժանված կղզու հյուսիսային մասում թուրք-կիպրացիների պահանջները:
Հարակից հրապարակումներ`
- Կիպրոսը Թուրքիայի հետ հարաբերություններում դիմել է Գերմանիայի աջակցությանը
- Կիպրոսի նախագահ. Թուրքիան վերածվում է ծովահենային պետության
- Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է Կիպրոսի ջրերում հորատման նոր աշխատանքների մեկնարկի մասին
- Սիրիայում Թուրքիայի գործողությունը դատապարտելու համար Հյուսիսային Կիպրոսի ղեկավարը մահվան սպառնալիքներ է ստացել