Կարեն Բեքարյան. Փաշինյանի կողմից սեփական հանրության նկատմամբ կա հարգանքի լիակատար բացակայություն
Ժնևյան հանդիպումը բացահայտեց երկարատև այն կեղծիքը, որ արցախյան հարցի կարգավորման շուրջ որևէ բանակցություն, փաստաթուղթ չկա»։ «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց քաղաքական փորձագետ, նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը։
«Ժնևում կայացած հանդիպումը դա ցույց տվեց՝ չթողնելով մանևրելու որևէ հնարավորություն, քանի որ հնգակողմ հայտարարության ներքո առկա է նաև ՀՀ ԱԳ նախարարի ստորագրությունը, իսկ հայտարարության մեջ բացի տարաբնույթ կարգավորման մեխանիզմներից ուղղակիորեն քաղաքական գործընթացի մասին հղում կա, երբ խոսում են սկզբունքների ու տարերի մասին»,-նշեց քննարկման բանախոսը։
Նա նկատեց, որ սկզբունքներ և տարրեր բառակապակցությունը մշտապես կիրառվել է Մադրիդյան փաստաթղթի կամ դրա տարբերակների մասին խոսելիս։
«Այսինք, կա փաստաթուղթ, կա քաղաքական գործընթաց, անգամ դրա տակ եղավ ԱԳ նախարարի ստորագրությունը։ Սա միանգամից արձանագրում է, որ մինչ այս եղած հայտարարությունները սեփական հասարակությանն ապակողմնորոշելու գործընթաց էր, ոչ ավելին»,-կարծիք հայտնեց Բեքարյանը։
Նա ուշադրություն հրավիրեց Ժնևից առաջ Կապանի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, աբսուրդ որակեց այն, որ երկրի ղեկավարը բանակցությունների մասին տեղեկությունները հրապարակայնացնելիս հղում է անում լրատվամիջոցին։
«Սա աբսուրդի ժանրից է, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Այսինքն, դու տեղյակ չես փաստաթղթային ժառանգությանը, դրանց արձանագրություններին, հայտարարություններին, ու պետք է հենվե՞ս ինչ-որ լրատվամիջոցի վրա, հետևից էլ անես հայտարարություն, քանի որ այդ հրապարակումից հետո հերքում չեղավ, ես դա ընդունեմ որպես փաստ։ Մենք գործ ունենք մի էլեմնետի հետ, որը հստակ ուզում եմ ֆիքսենք, սեփական հանրության նկատմամբ կա հարգանքի լիակատար բացակայություն, որովհետև բոլորին հիմարի տեղ դնելը հնարավոր է միայն հարգանքի լիակատար բացակայության պարագայում»,-գնահատական հնչեցրեց Բեքարյանը։
Նրա խոսքով, որքան շուտ հանրությունը դա հասկանա, այնքան շուտ կարելի է հասկանալ դրանք նվազագույնի հասցնելու, լուծելու տարբերակները։
Բեքարյանն ընդգծեց, որ հրապարակված հոդվածի վրա հղում անելով, Փաշինյանն իբր իրականացնում է բացահայտում կետերի, թեզերի ու սկզբունքների վերաբերյալ։
«Ինչու եմ ասում իբրև թե, որովհետև Փաշինյանի հայտարարությունների հասցատերը, իր պատկերացմամաբ, մեր հանրության ոչ գրաճանաչ հատվածն է։ Պատահական չեմ ասում, որ կա հարգանքի լիակատար բացակայություն։ Հանրության գրաճանաչ հատվածը երևի առիթ ունեցել է Ղարաբաղյան հարցի վերաբերյալ նայել, թե որն է միջնորդների մոտեցումը։ Այդ մոտեցումը գաղտանաձերծվել է հենց այն հատվածով, որը վերաբերում է սկզբունքներին ու տարրերին։ Գաղտանձերված մասը մարդը Կապանում որպես գյուտ կամ չգիտեմ որպես ինչ, հղվելով լրատվամիջոցի վրա թատրոնի ներքո, ներկայացնում է, որպես բացահայտում»,-ասաց նա։
Այդ հայտարարությունից հետո Արցախի նախագահի թեկնածուներին կարծիք հայտնելու Փաշինյանի հորդորը Բեքարյանը համարում է էժանագաին քայլ։
«Տեսեք ինչ է ստացվում, գործընթացին ոչ մասնակից սուբյեկտը՝ թեկնածուն գնահատակն է տալիս մի բանի, որի ամբողջական պատկերը չունի, ողջ տրամաբանությունն ու հոգեբանությունը բանակցային սեղանի։ Փորձ է արվում Փաշինյանի չելենջը չթողնել օդում»,-հիմնավորեց նա։
Բեքարյանն ընդգծեց, դրանից հետո տեղի է ունենում ունիկալը, Ժնևում ԱԳ նախարարը, «թքած ունենալով Փաշինյանի չելենջի ու Արցախից եկած կարծիքների վրա», քննարկում է այն փաստաթուղթը, որը բացահայտում էր վարչապետն ու հարցնում Արցախի կարծիքը։
«Այստեղից հարց, եթե նախարարը շրջանցել է վարչապետին, մենք դրա արդյունքները պետք է տեսնեինք, եթե չի շրջանցել, ո՞ւմ համար էր այս թատրոնը»,-նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան