Ռուսաստանի աջակցությամբ Ուհան քաղաքից տարհանվել է ՀՀ քաղաքացի. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին Ռուսաստանի գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանը տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան:
«ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ռուսաստանի մեր գործընկերներին՝ Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու և ցուցաբերած աջակցության համար»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ ներկա պահին տարհանում իրականացվում է միայն կարանտինի շրջանից՝ Հուբեյ նահանգից: Հուբեյ նահանգում գտնվող ՀՀ մյուս քաղաքացիները հրաժարվել են տարհանման հնարավորությունից:
Հարակից հրապարակումներ`
- «Ural» ավիաընկերությունը բացատրել է Չինաստանից Հայաստանի քաղաքացիներին տարհանելու մերժումը
- Չինաստանից տարհանված ՀՀ քաղաքացին և մյուսները Ղազախստանում կմնան կարանտինում
- Հուբեի նահանգում բնակվում է ՀՀ 7 քաղաքացի, քննարկվում է նրանց տարհանման հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան