Տնտեսություն 16:04 05/02/2020 Հայաստան

Պարսյան. Նոր վերաբաշխումներ կարագի շուկայու՞մ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հերթական հոդվածը կարագի շուկայի մասին է։

Նա գրում է. «Անցած շաբաթ հրապարակվեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ-ի) հերթական, մրցակցության տեսանկյունից ոչինչ չասող «Կարագի» ապրանքային շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա հայտարարվում է, թե իբր կարագի շուկայում մրցակցային միջավայրը բարելավվել է։

Նման լավատեսական եզրահանգման եկել են այն հիմնավորմամբ, որ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում կարագ ներկրողների թիվը նվազել է 4-ով (40-ից հասնելով 36-ի), 2019 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել մոտ 2 727 տոննա կարագ, ի դեպ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումը 9 տոկոսով կրճատվել է։

2018 թվական ներքին շուկայում կարագի իրացմամբ զբաղվել է 58 ընկերություն, ընդ որում՝ կարագի իրացմամբ զբաղվող առաջին երեք խոշոր ընկերությունների մասնաբաժինը շուկայում կազմել էր 79 տոկոս։ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ներքին շուկայում կարագի իրացմամբ զբաղվել են 56 ընկերություններ՝ նախորդ տարվա համեմատ 2-ով քիչ, ընդ որում, կարագի իրացմամբ զբաղվող առաջին երեք խոշոր ընկերությունների մասնաբաժինը շուկայում կազմել էր 69 տոկոս։

2019 թվականի նույն ժամանակահատվածում կարագի իրացման ծավալները նվազել են 15 տոկոսով (3573,5 տոննայից հասնելով 3297,9 տոննայի)։ Սա այն դեպքում, երբ կարագը ներառված է նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների ցանկում, որի հիման վրա գնահատվում է մեր ազգաբնակչության կենսամակարդակը։ Այստեղ տրամաբանական հարց է ծագում, այդ ինչպե՞ս է արտագաղթի կրճատման և տուրիստների թվի երկնիշ աճի պայմաններում 2019 թվականի ընթացքում նվազել կարագի ներկրման և սպառման ծավալները։ Ըստ երևույթին, կամ պաշտոնատար անձանց հրապարակած թվերը են կեղծ, կամ մեկ տարվա ընթացքում մարդիկ կտրուկ նվազեցրել են իրենց կարագի սպառումը։

ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության մեջ նշված է, որ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ի հայտ են եկել նոր 8 կարագ ներկրողներ, որոնք ներմուծել են 127,74 տոննա կարագ, որը կազմում է ներքին շուկայի 3,9 տոկոսը (127,74/3297,9*100)։ Ի դեպ, ուսումնասիրության մեջ նշված է միայն կարագի շուկայում իրացման ծավալներով առաջին տեղում գտնվող «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊԸ-ի մասին (կամ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի մասին) առանց նշելու նրա կոնկրետ մասնաբաժինը և դրա դինամիկան շուկայում։ Աշխատանքային կարգով փորձեցինք պարզել, որո՞նք են 2019 թվականի ընթացքում կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունները, և որքա՞ն է նրանց մասնաբաժինը շուկայում։ Անտրամաբանական պատասխան ստացանք, որ դա առևտրային գաղտնիք է, այն դեպքում, երբ ՏՄՊՊՀ-ի վառելիքի և շաքարավազի շուկաների ուսումնասիրությունների դեպքում հրապարակված է նմանատիպ տեղեկատվությունը։

Այս երկակի մոտեցումը անհասկանալի է, և կարելի է ենթադրել, որ ՏՄՊՊՀ-ն փորձում է ուղղակիորեն թաքցնել կարագի շուկայում գործող և նոր ի հայտ եկող ընկերությունների մասին տեղեկատվությունը, քանի որ կան ողջամիտ կասկածներ, որ այդ նոր ընկերությունները (ինչպես դիզելային վառելիքի շուկայի՝ «Գազօիլ» ընկերության դեպքում) ուղղակի կապեր ունեն գործող իշխանությունների հետ։ Ինչի արդյունքում հնարավոր է պարզենք՝ իրականում կարագի շուկայում համակենտրոնացման մակարդակը ոչ թե նվազել է 10 տոկոսով (79-ից հասնելով 69-ի), այլ խոշոր ներկրողների հետ պայմանավորվածության արդյունքում տեղի է ունեցել կարագի շուկայի արհեստական վերաբաշխում յուրայիների միջև։

Ուսումնասիրության շրջանակում ՏՄՊՊՀ-ի կողմից ներկայացված խնդիրները երկրորդական նշանակություն ունեն կարագի շուկայի մրցակային միջավայրի բարելավման տեսանկյունից։

Կարագի շուկայի հիմնական խնդիրը՝ մեծածախ-մանրածախ շղթայում՝ «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊԸ-ի (կամ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի) գործունեությունն է և նրա շուկայական իշխանությունը։ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապվող ընկերությունները զբաղվում են կարագի ներմուծմամբ և «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցով դրանց մանրածախ վաճառքով։ Մեծածախ և մանրածախ առևտրի շղթայի վերահսկման բացասական հետևանքների և լուծումների մասին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը անդրադարձել է իր «Կարագի գնի բարձրացման պատճառները: Մենաշնորհներ ի դեմ պայքարի մեխանիզմները» թեմայով վերլուծության (https://bit.ly/32u5fNv ) մեջ, որը հրապարակվել էր 2017 թվականի դեկտեմբերին՝ նախորդ իշխանության օրոք։ Այդ խնդիրը կա նաև ներկայումս, որին խուսափել է անդրադառնալ ՏՄՊՊՀ-ն։

Մենք փորձեցին մեր հպանցիկ ուսումնասիրությունը անել կարագի մեծածախ և մանրածախ շուկայում։ Այսպես՝ «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊԸ-ն Երևան քաղաքի «X» խանութին 1 կգ նորզելանդական կարագը մեծածախ վաճառել է 3437 ՀՀ դրամ (85920/25), երբ Երևան քաղաքի Տիգրան Մեծ 10 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում այդ նույն կարագը վաճառվում է 3540 ՀՀ դրամով, այսինքն՝ իր մեծածախ գնից ավել 103 ՀՀ դրամ (3540-3437) կամ 3 տոկոս ((3540/3437*100)-100) վերադիրով: Սուպերմարկետների այս գնային քաղաքականության պայմաններում ոչ մի խանութ չի կարող մրցակցության մեջ դիմակայել։

Նույնիսկ շրջանառության հարկի դաշտում գործող փոքր և միջին բիզնեսը իր շրջանառության նվազագույնը 1,5 տոկոսը հարկ է տալիս, իսկ ԱԱՀ վճարող խանութը՝ մի քանի անգամ ավել։ Այդ նույն «X» խանութը նորզելանդական կարագը փաստացի վաճառում է 3900 ՀՀ դրամ, այսինքն՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի գնից ավել 360 ՀՀ դրամով (3900-3540) կամ 10,2 տոկոս ((3900/3540*100)-100)։

Կարագը հանդիսանում է ամենօրյա և առաջին անհրաժեշտության ապրանք, խոշոր սուպերմարկետային ցանցերը, ցածր գին սահմանելով կարագի համար, խթանում են նաև մյուս իրենց ապրանքների առևտուրը, քանի որ սպառողը կարագը ձեռքբերելիս միաժամանակ կգնի նաև մյուս ապրանքները։ Եվ պատահական չէ, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն արձանագրում է, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին խանութների մասնաբաժինը մանրածախ առևտրի 79,8 տոկոսն է կազմում, որի առյուծի բաժինն են ընկնում 50 և ավել աշխատակիցներ ունեցող խանութները՝ սուպերմարկետները։

Կարագի շուկայում առկա է նաև մեկ այլ կարևոր խնդիր, ինչի մասին նշում է նաև ՏՄՊՊՀ-ն։ Խանութներում կարագը և սփրեդը հաճախ դրվում է իրար կողք, ինչը կարող է մոլորեցնել սպառողին։ Անշուշտ, անբարեխիղճ մրցակցության դեմ պետք է պայքարի նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։

Առկա է նաև մեկ այլ մտահոգիչ երևույթ. մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ վերջին ամիսների ընթացքում հանրությանը հայտնի օլիգարխներից մեկը ազատ մուտքուելք է անում ՏՄՊՊՀ, այն դեպքում, երբ առկա չէր ՏՄՊՊՀ-ի վարույթում գործ, ավելին այդ օլիգարխը որևէ իրավական կապ չունի գերիշխող դիրք ունեցող ընկերությունների հետ։ Հերթական այցի մասին տեսանյութ կա նաև համացանցում։ Բիզնեսի և պետական մարմիների միջև ոչ պաշտոնական և անվերահսկելի հարաբերությունները առաջին հերթին պետք է հետաքրքրի քաղաքական մեծամասնությանը։

Ինչպես նախորդ, այնպես էլ գործող իշխանությունները չհասկացան, որ օլիգարխներից ստացվող նվիրատվությունները (հայտնի կամազները) չեն գոյացել ազնիվ և արդար տնտեսական մրցակցության արդյունքում, այդ գումարները հազարավոր փոքր և միջին ձեռնարկատերերին վնասելու հետևանքով են կուտակվել։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՄ անդամակցության նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի մեկնարկելիք...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Դոնալդ Թրամփի երդմնակալությանը Փաշինյանը հրավիրված չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և...
Աղբյուր` Panorama.am
08:55
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուց...
Աղբյուր` Panorama.am
08:42
Մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում. Նիկոլա Ազնավուր
«Այսօր մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Ապօրինի այս գործողությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
08:31
Բագրատ Սրբազանը Իրանում է
Վերջին օրերին Իրանում գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ:...
Աղբյուր` Panorama.am
23:20
Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև փետրվարի մեկը...
Աղբյուր` Panorama.am
23:05
Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է նոր ուժի ստեղծման մասին՚ Վերջինումս...
Աղբյուր` Panorama.am
22:45
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը հրաժարվել է 311 պրոմո-մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
22:30
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը նաև մեր նահատակված հերոսների ծնողներն են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այն «դատավարությունը», որը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա. Արամ Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ». Բագրատ Սրբազանի կոչը
Բագրատ սրբազանը կոչ է անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, անվերապահ...
Աղբյուր` Panorama.am
21:11
86-ամյա վարորդը «Range Rover»-ով մшհшցու վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հունվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range...
Աղբյուր` Panorama.am
21:00
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»։ Այս մասին հաղորդում են...
Աղբյուր` Panorama.am
20:45
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, կողմերը ներկայումս բանակցությունների վերջնական փուլում են և համաձայնեցնում են գնի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են․ ՀՀԿ ԳՄ
ՀՀԿ ԳՄ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքների խախտումների առնչությամբ ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
20:05
ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում
Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռը նախնական վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում ՝ օդորակման համակարգի անսարքության պատճառով։ RIA...
Աղբյուր` Panorama.am
19:57
Իրանի նախագահը Պուտինի հետ բանակցություններն անվանել է բազմաբևեռ աշխարհ կառուցելու ազդակ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները և այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ռուբեն Վարդանյանի ադրբեջանական բանտում կրած զրկանքներին և 422 հատորանոց գործին անդրադարձել է BBC-ին
Ռուբեն Վարդանյանի  ադրբեջանական բանտում կրած զրկանքներին  անդրադարձել է  BBC-ին։ Ադրբեջանական բանտում ապօրինաբար պահվող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}