Ֆիլիպիններում գրանցվել է կորոնավիրուսի 3 դեպք
Կորոնավիրուսային վարակի 3 դեպք է գրանցվել Ֆիլիպիններում։ Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Էրիկ Դոմինգոն հայտնել է, որ նոր դեպք է հայտնաբերվել Չինաստանի Ուհան քաղաքից հունվարին Սեբու ժամանած 60-ամյա կնոջ մոտ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆիլիպիններում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 44-ամյա ուհանցի տղամարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆիլիպինյան մասնաճյուղի համաձայն, Չինաստանի սահմաններից դուրս սա կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է:
Նշվում է, որ ներկայումս 133 հիվանդ շարունակում է մնալ ֆիլիպինյան մասնագետների հսկողության տակ՝ կասկածվող կորոնավիրուսի պատճառով:
Ավելի վաղ Ֆիլիպինները արգելել է տուրիստական վիզաների տրամադրումը երկիր ժամանող Չինաստանի քաղաքացիներին:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայում «Diamond Princess» նավի ուղևորներին կորոնավիրուսի պատճառով թույլ չեն տալիս ափ դուրս գալ
- Disney-ը կորոնավիրուսի պատճառով կորցրել է 175 միլիոն դոլար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին