Ճապոնիայում «Diamond Princess» նավի ուղևորներին կորոնավիրուսի պատճառով թույլ չեն տալիս ափ դուրս գալ
Ճապոնական Յոկոհամա նավահանգստի մերձակա ջրերում կարանտինի մեջ գտնվող «Diamond Princess» ճամփորդական նավի ուղևորներն ու անձնակազմի անդամները դեռևս չեն կարող ափ դուրս գալ՝ մինչև նման որոշում չկայացնեն իշխանությունները:
Ինչպես գրում է euronews-ը, բժիշկները ստուգում են ուղևորներին և անձնակազմին ՝ կորոնավիրուսի առկայության համար: Զբոսաշրջային նավում կա 3700 մարդ:
Հետազոտություններն իրականացվում են մի տղամարդու պատճառով, որը թոքաբորբով հիվանդ է եղել: Կորոնավիրուսով վարակված ուղևորը նավի մեջ է եղել հունվարի 20-ից 25-ը և իջել է Հոնկոնգում: Ներկայումս նա հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է կայուն: Բժիշկները փորձում են պարզել, թե ում հետ է հիվանդը կապի մեջ եղել։
Նավը Յոկոհամայից դուրս է եկել հունվարի 20-ին և վերադարձել փետրվարի 3-ին: Ըստ տեղական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ առնվազն մի քանի մարդ արդեն բողոքել են առողջության վատթարացման և տենդի պատճառով:
Նշվում է, որ Ճապոնիայում նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 23-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան