105 տարեկան Նուրհան պապիկը ստացել է ՀՀ քաղաքացիություն
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ 105 տարեկան Նուրհան պապիկը ստացել է ՀՀ քաղաքացիություն:
«Նուրհան պապիկը ծնվել է 1915թ., Արևմտյան Հայաստանում, 105 տարեկան է, Իտալիայի քաղաքացի: Ցանկություն է հայտնել ստանալ ՀՀ քաղաքացիություն և պատվով կրել ՀՀ քաղաքացու անձնագիրը:
Իհարկե մենք բացառության կարգով սահմանված փաստաթղթերը դիմումի հետ միասին ընդունեցինք բնակարանում, առանց վարչություն հրավիրելու:
Երկարակեցություն և առողջություն ենք մաղթում նրան»: