Ռոբերտ Փեթինսոնը՝ աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը
Բրիտանացի դերասան Ռոբերտ Փեթինսոնի դեմքը համարվել է իդեալական` հիմնվելով ոսկե հարաբերակցության սկզբունքի վրա:
news.ru կայքը, հղում անելով Sun-ին, գրում է, որ կոսմետիկ վիրաբույժ Ջուլիան Դե Սիլվան մշակել է համակարգչային մեթոդ, որը հաշվարկում է դիմագծերի համապատասխանությունը հին հունական սկզբունքով: Փեթինսոնի դեմքի պարամետրերը գրեթե իդեալական են, այսինքն համապատասխանությունը կազմել է 92,15 տոկոս: Երկրորդ և երրորդ տեղերում են դերասաններ Հենրի Կավիլն ու Բրեդլի Քուփերը: Լավագույն հնգյակը եզրափակում են Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին: