Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 490-ի
Այսօրվա տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսային բռնկման հետևանքով զոհերի թիվը հասել է 490-ի. միայն Հուբեյ նահանգում, որը բռնկման էպիկենտրոնն է, վարակի հետևանքով մահացել է 65 մարդ: Այս մասին գրում է aljazeera-ն։
Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը հայտնել է, որ հաստատված վարակների թիվը երկրում աճել է՝ հասնելով 24324-ի։
Նշենք, որ երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին Հուբեյից և նրա մայրաքաղաք Ուհանից, մինչդեռ շատերը նաև արտակարգ ճանապարհորդության սահմանափակումներ են կիրառել դեպի Չինաստան և հակառակ ուղղություններով։
Ուհանում սկսվել է կորոնավիրուսի ստերիլիզացման աշխատանքեր՝ հոյս ունենալով, որ այն կօգնի վերականգնել քաղաքի անվտանգությունը։
Wuhan, the epicenter of the #coronavirus outbreak, began a city-wide sterilization campaign. Chinese netizens hail the move, hoping it will lead the city back to safety. pic.twitter.com/yzsCwO9WvM
— Global Times (@globaltimesnews) February 5, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան