Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 64 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 64 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության` 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի և յուրացման կամ վատնման՝ 4-ական, մարմնական վնասվածք հասցնելու` 3, թմրամիջոցի հայտնաբերման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման, սպառնալիքի, թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի, ապօրինի հարստացման և ծնողներից երեխային ապօրինի բաժանելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, սպանության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, մարմնական վնասվածք հասցնելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 38-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան