99 համարի երթուղային տաքսու վթարից տուժածներն ունեն միջին ծանրության կոտրվածքներ
Այսօր առողջապահության նախարարությունը հաղորդում է ստացել, որ 99 համարի երթուղային տաքսին վթարի է ենթարկվել և կան տուժածներ: ԱԲ տեղեկացմամբ, նրանցից 3-ը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով ունեն միջին ծանրության կոտրվածքներ` կյանքին սպառնացող վտանգ չկա: Այս պահին կատարվում են հետազոտություններ:
Բացի այդ, 3 տուժած տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն` կրկին միջին ծանրության կոտրվածքներով:
Ներկայումս բոլոր տուժածները ստանում են ահրաժեշտ առաջին բուժօգնություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա