Երևանի կենդանաբանական այգում կենդանիներ են անկել . Econews
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տվյալներով Երևանի կենդանաբանական այգում պահվող ուղտերից մեկն անկել է: Կենդանու անկման հստակ պատճառները դեռևս անհայտ են:
Աղբյուրը գրում է, որ երկսապատավոր երկու ուղտերը (Camelus bactrianus) Երևանի կենդանաբանական այգու հնաբնակներից են: Ներկայումս տեսակը IUCN չափանիշների համապատասխան գտնվում է Կրիտիկական վիճակում (CR) և հանդիպում է միայն Ասիայի երկու երկրներում՝ Չինաստանում և Մոնղոլիայում: Շատ քիչ քանակությամբ ապրում են նաև Ռուսաստանում: Վայրի վիճակում հազվադեպ է հանդիպում և պաշտպանության տակ է առնված։
«Վերջին երկու ամսվա ընթացքում Երևանի կենդանաբանական այգում ևս մի քանի տեսակ կենդանիներ են անկել՝ խոճկորներ, փասիան, մողես: Այս մասին ԵԿԱ պաշտոնական կայքէջում որևէ տեղեկատվություն առկա չէ»,-գրում է կայքը։
Հարակից հրապարակումներ`
- Այս քայլերը միտված են կենդանաբանական այգին փակելուն. Սիլվա Ադամյան
- Կենդանաբանական այգու տնօրենը դադարեցրեց լիազորությունները
- Կենդանաբանական այգու տնօրինության վարքագիծը կասկածելի է թվում մարդկանց
- Կենդանաբանական այգում այսօր էլ մուֆլոններ են հոշոտվել
- Զեբրի թունավորումը հաստատվել է. Խաչատրյան
- Կենդանաբանական այգու զեբրը անկել է
- Երևանի կենդանաբանական այգու զեբրը կոտրել է ոտքը