Մակինյան. «Իմ քայլի» ներկայացրած նախագծով ՀՀ-ում մեկ քաղաքական ուժ միանձյա կերպով դադարեցնելու է ՍԴ-ի գործունեությունը
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին։
«Երկու օր առաջ գրել էի նրա մասին, որ խորհրդարանական մեծամասնությունը չի հետևելու Վենետիկից և Ստրասբուրգից եկող հորդորներին և շարունակելու է «Երկքայլային պարզունակ կոմբինացիայի» իրականացումը։
Եվ ահա դեռևս «երկքայլային պարզունակ կոմբինացիայի» առաջին քայլը չավարտված, խորհրդարանական մեծամասնությունը շրջանառության մեջ դրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի հիման վրա ՀՀ-ում մեկ քաղաքական ուժ միանձյա կերպով փոխելու է Սահմանադրությունը և դադարեցնելու է Սահմանադրական դատարանի գործունեությունը։
Իրավաբանական կրթություն կամ միջին իրավագիտակցություն ունեցող ցանկացած անձ հիանալի կերպով գիտակցում է «Իմ քայլը» խմբակցության քայլերի բացասական հետևանքները մեր պետականության վրա։
Հ.Գ. Հարցս ուղղում եմ իմ իրավաբան գործընկերներին՝
-Հարգելիներս, երբևէ որևէ դասագրքում կարդացել կամ տեսել եք Ազգային ժողովի կողմից սահմանադրական կարգի տապալման նման առերևույթ օրինակ»,- գրել է Ամրամ Մակինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մելոյան. Իրավական անարխիային, այնուամենայնիվ, ընթացք է տրվում
- ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել այն, որ հոգեբուժարաններում երեխաների բուժման հարցերում նրանց կարծիքը հաշվի չի առնվում
- «Սահմանադրական բարեփոխումների» նախագիծը հակասահմանադրական է. Մելոյան
- Ամրամ Մակինյանը՝ «իրավական գիգանտների նախագծած երկքայլային պարզունակ կոմբինացիայի» մասին
- Արսեն Բաբայան. ԱԺ նախագահը հաստատեց, որ ես ճիշտ էի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան