Արսեն Բաբայան. 37 պատգամավորներ ներկայացրել են նախագիծ, որի ընդունման դեպքում ՀՀ-ն կդառնա միապետություն
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի մասին:
«Պատգամավորներ՝ (37 խորհրդանշական թվով) Վահագն Հովակիմյանը, Արման Բոշյանը, Մերի Գալստյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Փամբուխչյանը, Մխիթար Հայրապետյանը, Բաբկեն Թունյանը, Տիգրան Կարապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Կարեն Համբարձումյանը, Հայկ Կոնջորյանը, Վահե Ղալումյանը, Նարեկ Մկրտչյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը, Սոֆիա Հովսեփյանը, Մարիա Կարապետյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Լիլիթ Մակունցը, Արման Եղոյանը, Հովիկ Աղազարյանը, Արգիշտի Մեխակյանը, Նարեկ Զեյնալյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Տիգրան Ուլիխանյանը, Սերգեյ Մովսիսյանը, Ռուբեն Ռուբինյանը, Գայանե Աբրահամյանը, Անուշ Բեղլոյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Մաթեւոս Ասատրյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Լուսինե Բադալյանը և Սոս Ավետիսյանն այսօր ԱԺ են ներկայացրել Սահմանադրության փոփոխության այնպիսի նախագիծ, որի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կդառնա միապետություն՝ ձևական ժողովրդավարական մարմիններով:
Այս նախագծի հեղինակներին պետք է հիշենք, քանի որ ներկայացված հակապետական նախագծի ընդունման դեպքում նրանք հետագայում սերունդների առաջ պետք է պատասխան տան, թե ինչու ստեղծեցին այնպիսի նախադեպ, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունն այդպես էլ չկարողացավ ունենալ անկախ դատական իշխանություն:
Իսկ մինչ սերունդների առաջ (պատմության դասագրքերում) հակապետական լինելու համար պատասխան տալը նրանք ապագա և իրական հեղափոխությունից հետո պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:
Վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում իրական հեղափոխությունը լինելու է․․․»,- գրել է Արսեն Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
- Մակինյան. «Իմ քայլի» ներկայացրած նախագծով ՀՀ-ում մեկ քաղաքական ուժ միանձյա կերպով դադարեցնելու է ՍԴ-ի գործունեությունը
- Մելոյան. Իրավական անարխիային, այնուամենայնիվ, ընթացք է տրվում
- Գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս ԱԺ-ին՝ առանց ՍԴ եզրակացության իրականացնել սահմանադրական փոփոխություններ. հանձնաժողովի անդամ
- «Սահմանադրական բարեփոխումների» նախագիծը հակասահմանադրական է. Մելոյան
- Ամրամ Մակինյանը՝ «իրավական գիգանտների նախագծած երկքայլային պարզունակ կոմբինացիայի» մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան