37 պատգամավորները ստորագրե՞լ,թե մասնակցե՞լ են նախագծի կազմանը.Մակունցը չի պատասխանել հարցին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է,որ փետրվարի 6-ին ժամը 11-ին գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ:
«Արդեն հրապարակվել են արտահերթ նիտի օրակարգում ընդգրկված հարցերը: Տեղի է ունենալու խորքային քննարկում, կհասցնենք ծանոթանալ խմբակցությունների դիրքորոշումներին: Առաջարկում եմ սպասել վաղվա քննարկումներին»,-ասաց Մակունցը:
Լրագրողների հարցին,թե արդյո՞ք 37 պատգամավորները մասնակցել են նախագծի կազմմանը, Մակունցը պատասխանեց. «Այն բոլոր պատգամավորները,ովքեր ստորագրել են, իրենք ստորագրել են նախագծի տակ»: Լրագրողի ճգրտմանը ՝ ստորագրե՞լ,թե մասնակցե՞լ են նախագծի կազմանը, Մակունցը չկարողացավ պատասխանել.նշելով, թե չի հասկանում ինչի մասին է խոսքը: