Պավլիկ Մանուկյանն ուզում է իմանալ՝ ինչ պայմաններում են իրեն վնասազերծել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստվայրում ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» դատավարությունը գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանն ասաց, որ ավելի վաղ իր պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդություն էր ներկայացրել:
«Միջնորդություն էր ներկայացվել, թե ինչ պայմաններում, ինչ հանգամանքներով, ինչպես են ինձ վնասազերծել: Ոչ միայն ինձ, նաև որդուս՝ Արամ Մանուկյանին: Դատարանը դրան ընթացք չի տվել: Տեսանյութից ինչո՞ւ է հանված ինձ խփելու տեսարանը»,- ասաց Պ. Մանուկյանը:
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ այս գործով դատարանը չի քննարկում Պ.Մանուկյանին վնասազերծելու հանգամանքը:
«Առանձին քննարկման առարկա կարող է դառնալ միգուցե այլ քրեական գործի շրջանակներում, հետևաբար ձեր կողմից ներկայացված միջնորդությունը չի կարող քննարկման առարկա դառնալ, այն թողնվում է առանց քննությանը»,- հայտարարեց դատավորը:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժեց «Սասնա ծռերի» գործով պաշտպանի՝ ՍԴ դիմելու միջնորդությունը
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց
- Կուտը չկերանք, պարոն վարչապետ։ Կամ դուք եք մեզ փորձում խաբել, կամ ՊՊԾ-ն է Ձեզ խաբել. 168.am
- ՊՊԾ գնդի դարպասին հարվածած բեռնատարի տիրոջը չեն ասել, թե ինչու են տանում մեքենան
- Արթուր Ղազինյան. Հիմա արդեն պարզ է, թե ինչպես Փաշինյանը հանգիստ և ապահով մուտք գործեց ՊՊԾ գնդի տարածք
- Յուրի Տեփանոսյանը չի ուզել վարի մեքենան. ՊՊԾ գնդի գրավման գործով վկա
- ՊՊԾ գնդի գործով դատական նիստը ընդամենը մի քանի րոպե տևեց
- Երբ այս մարդկանց բաց թողեցիք բանտից, մեր ընտանիքը գլխիվայր շուռ եկավ. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող. Երեխաները ուժեղ սթրեսի մեջ էին
- «Թուրքի նման գիշերվա կեսին հարձակվելը ...». ՊՊԾ գնդի նախկին հրամանատարի հարցաքննությունից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին