Ստամբուլ է մեկնել Հայաստանի աթլետիկայի հավաքականը
Այսօր` փետրվարի 5-ին Ստամբուլ է մեկնել Հայաստանի աթլետիկայի հավաքականը: ՀՀ վաստակավոր մարզիչ, կապանցի Արսեն Պետրոսյանը ինը մարզիկ է ուղեկցում (վազորդ, ցատկորդ, նետորդ) ուսումնամարզական հավաքի, որը կտևի մինչև փետրվարի 20 -ը:
Այդ ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային բաց առաջնություններին: Ասպարեզները կտրամադրվեն նախ ` մինչև 20 տարեկան (փետրվարի 9 –ին), ապա` մեծահասակների (փետրվարի 16 –ին) մասնակցությամբ մրցումներին:
Երիտասարդների ստուգատեսին, հավաքում գտնվող մարզիկներին կմիանան նաև Գյումրիից, Վանաձորից, Կապանից և Արցախից մրցավայր մեկնող աթլետները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են