Դատարանը մերժեց «Սասնա ծռերի» գործով պաշտպանի՝ ՍԴ դիմելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստվայրում այսօր շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» դատավարությունը, քննվեց նախորդ նիստերին հետաձգված միջնորդությունները։
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի շահերը նախկինում պաշտպանող Հայկ Ալումյանը միջնորդել էր սույն գործով դիմել ՍԴ՝ պարզելու ՀՀ Քրեական օրենսգրqի 8-րդ գլխի (Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքները) ՀՀ Սահմանադրության համապատասխանությունը, դատարանը որոշել էր հետաձգել քննությանը՝ անդրադառնալով դատաքննության ավարտական փուլում դատաքննության ընթացքում ամբողջական ապացույցներն ուսումնասիրելուց հետո:
Սմբատ Բարսեղյանի ներկայիս պաշտպան Տիգրան Եգորյանն ասաց, որ կողմ է, որպեսզի քննվի այդ միջնորդությունը, դրա էությունը վերաբերում է այն իրավունքին, որանք տարբեր երկրների իրավական համակարգերում ինչ որ ձևով արձանագրված է կամ կիրառվում է:
Մեղադրող դատախազն ասաց, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է և ենթակա չէ քննարկման, խնդրեց դատարանին այն մերժել։
Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Մ.Մակյանն ասաց, որ միջնորդությունը մերժվում է։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց
- Կուտը չկերանք, պարոն վարչապետ։ Կամ դուք եք մեզ փորձում խաբել, կամ ՊՊԾ-ն է Ձեզ խաբել. 168.am
- ՊՊԾ գնդի դարպասին հարվածած բեռնատարի տիրոջը չեն ասել, թե ինչու են տանում մեքենան
- Յուրի Տեփանոսյանը չի ուզել վարի մեքենան. ՊՊԾ գնդի գրավման գործով վկա
- ՊՊԾ գնդի գործով դատական նիստը ընդամենը մի քանի րոպե տևեց
- Երբ այս մարդկանց բաց թողեցիք բանտից, մեր ընտանիքը գլխիվայր շուռ եկավ. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող. Երեխաները ուժեղ սթրեսի մեջ էին
- «Թուրքի նման գիշերվա կեսին հարձակվելը ...». ՊՊԾ գնդի նախկին հրամանատարի հարցաքննությունից
- Դատարանում վիճեցին «Սասնա ծռերի» անդամներն ու ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին զուգահեռ՝ բողոքի ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին