Կորոնավիրուսի պատճառով ՌԴ-ում սխտորի դեֆիցիտ կարող է լինել
ՌԴ գյուղատնտեսական արդյունաբերության փորձաքննության կենտրոնի մասնագետները կարծում են, որ կորոնավիրուսը կարող է հանգեցնել սխտորի դեֆիցիտի, քանի որ տեղական մանրածախ ցանցերը հրաժարվում են չինական արտադրանքից։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Հայտնի է, որ ցիտրուսային մրգերը, սառեցված ձուկն ու բանջարեղենը, ներառյալ լոլիկը, սոխը և սխտորը, ամենից շատ Չինաստանից են գալիս դեպի ռուսական շուկա: Ինչ վերաբերում է վերջին արտադրանքին, ապա Ռուսաստանը սխտորի 80% մասնաբաժին ստանում է հենց Չինաստանից:
Նշվում է, որ ռուսները վիրուսներին դիմակայելու համար ձմռանը մեծ քանակով սխտոր են օգտագործում։
Ներկայումս սխտորի ընդհանուր ներմուծումը կազմում է մոտ 50,000 տոննա, համախառն բերքը կազմում է մոտ 260,000 տոննա: Փորձագետների կարծիքով, Ռուսաստանում սխտորի արտադրությունը կսկսի աճել միայն 2021 թվականին:
Հարակից հրապարակումներ`
- Ֆիլիպիններում գրանցվել է կորոնավիրուսի 3 դեպք
- Ճապոնիայում «Diamond Princess» նավի ուղևորներին կորոնավիրուսի պատճառով թույլ չեն տալիս ափ դուրս գալ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին